«Բացակա երազների» թագուհին

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի հյուրն է հռչակավոր ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը: Դերասանուհին, ով նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել «Հարևանուհիներ» հեռուստասերիալի շնորհիվ: Այս տարի նա «Ոսկե ծիրանի» շրջանակներում կներկայացնի իր սցենարով էկրանավորած «Մոխիր և արյուն» (2009թ.) և «Բացակա երազներ» ֆիլմերը:

Բացման ժամանակ Արդանը ստացավ Փարաջանովի մրցանակը` համաշխարհային կինոյում իր մեծ վաստակի համար:

Լուսանկարները՝ Մուշեղ Հովսեփյանի

-Վաղուց էի երազում Հայաստան գալ,- նշեց Ֆանի Արդանն իր հայաստանյան մամլո ասուլիսի ընթացքում,- Ես գիտեմ, որ երկու օրում Հայաստանին չեմ հասցնի ծանոթանալ, սակայն կկարողանամ ճանաչել շատ հայ հեղինակների ու դերասանների, բայց երբեք որևէ մեկի հետ շփվելիս չեմ անդրադառնում նրա ազգությանը կամ ծագմանը: Ինձ համար կարևորը երաժշտությունն է ու ֆիլմը, որ ինքնին արժեք ունի: Կարևոր չէ, թե որտեղ է ստեղծվել: Օրինակ` ես երկար ժամանակ կարծում էի, թե «Դոն Կիխոտը» ֆրանսիացի է:

Ֆանի Արդանին տեսավ ու գրեց՝ Ռոզա Գրիգորյանը
Լուսանկարները՝ Մուշեղ Հովսեփյանի

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s