Կարևոր քայլ` ֆիլմի միջոցով

— Շատ հուզված էի, երբ ստացա ֆիլմում նկարահանվելու հրավերը: Բոլորս էլ ծանոթ ենք հայ- թուրքական հարաբերություններին ու կոնֆլիկտին, որին ես անձամբ դեմ եմ: Կողմնակից եմ հաշտությանն ու կարծում եմ`այս ֆիլմը շատ կարևոր քայլ է մեր հարաբերությունների համար,- այսպես արտահայտեց իր հուզմունքն ու ոգևորությունը ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը » ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը` ազգությամբ թրքուհի Գունիշ Զանը:

Ֆիլմն այս տարի մասնակցում է «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնին: Դերասանուհին  մարմնավորում է գլխավոր հերոսի` Կարապետի թոռան թրքուհի համակուրսեցուն, որ եկել է սովորելու ԱՄՆ:

Ֆիլմի մասին նա տեղեկացել է Ստմաբուլում ` Սերժ Ավետիքյանից: Այնուհետև, ծանոթացել ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ, ով նրան հրավիրել է ֆիլմում նկարահանվելու:

— Ես իսկապես շատ մեծ հաճույք եմ ստացել ամբողջ նկարահանումից: Այստեղ ինձ միշտ շատ լավ եմ զգացել: Մարդիկ շատ դրական են ու բարի:

Ինչպես Գունիշը նշեց, արդեն հասցրել է Հայաստանի մի քանի տեսարժան վայրերում լինել: Շատ է  հավանել Դիլիջանն ու Երևանը: Ասում է`  այստեղ շատ հանգիստ է, մարդիկ քիչ են: Այն հարցին, թե ինչն է Հայաստանում ամենից շատ հավանել, դերասանուհին պատասխանեց. «Քանդակները: Այստեղ դրանք կարծես կենդանի լինեն, շարժուն, արվեստը շատ է քանդակների մեջ: Թուրքիայում էլ կան շատ արձաններ, սակայն դրանք ավելի խիստ ոճի մեջ են: Հայաստանում շատ կարելի է տեսնել արվեստագետների, երաժիշտների, նկարիչների արձաններմ ինչը ես շատ եմ գնահատում: Ինչպես իր գործընկերները  փաստեցին , դերասանուհին անգամ արդեն որոշ չափով տիրապետում է հայերենին: Նկարահանման ընթացքում ավելի հաճախ էի փորձում հայերեն խոսել: Երբ լսում եմ, շատ բաներ հասկանում եմ, սակայն գրել , ցավոք դեռ չեմ կարողանում: Բայց կարծում եմ հայերենն ավելի հեշտ է սովորել ու հասկանալ, քան ֆրանսերենը», — նշեց Գունիշը:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s