Երիտասարդ սերնդի ձայնը 2011

Օր 1-ին

Հուլիսի 11-ից 17-ը Ծաղկաձորում մեկնարկեց երիտասարդական հավաք, որտեղ յուրաքանչյուր օր ունի իր խորագիրը: Առաջին օրը մենք անվանեցին թիմային աշխատանքի օր: Սկզբում երեխաները ծանոթացան միմյանց հետ, ներկայացրեցին միմյանց, ապա հավաքն ավելի հետաքրքիր դարձնելու համար հայտարարվեց Հրեշտակների խաղ: Խաղի էությունը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր երեխա փնտրի և գտնի իր հրեշտակին և բնականաբար, անակնկալներ մատուցի նրան:
Օրը եզրափակվեց ակումբային երաժշտության ելևեջներով և ավարտվեց «քու’ն» հրամանից հետո: Կազմակերպիչներին թվաց, թե բոլոր երեխաները իրենց սենյակներում են, բայց… 201 սենյակը իր հյուրընկալ դռները բացեց բոլոր շնոհալի երիտասարդների առջև:
Մենք հավաքվեցինք, ստեղծեցինք երեկոյան ուրախ մթնոլորտ: Բավականին երկար ժամանակ կիթառ էինք նվագում, երգում, խաղեր խաղում, իսկ ավելի ուշ ջերմ զրույցի բռնվեցինք, ապա հավաքի կազմակերպիչները թակեցին մեզ հարազատ դարձած սենյակի դուռը և «ջղային» ձայնով ասացին, որ յուրաքանչյուրն գնա իր սենյակ և քուն մտնի: Ահա այսպես ավարտվեց երիտասարդական հավաքի առաջին օրը, սակայն թողեց լավ ու անմոռանալի հուշեր:

Աննա Ավետիսյան, Ծաղկաձոր

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s