Ռեժիսուրան ոչ միայն մասնագիտություն է, այլև առաքելություն

«Ես ձեզ կփորձեմ համոզել, բայց դուք ինձ մի հավատացեք»,- լեհ կինոռեժիսոր, սցենարիստ և Անջեյ Վայդայի կինոդպրոցի տնօրեն` Վոյչիեխ Մարչևսկու խոսքերն են, որ նա ասաց իր վարպետության դասի ժամանակ: Նրա առաջին այցը Հայաստան «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում էր: Այն ուներ հիմնականում երկու նպատակ` «Ոսկե ծիրանի» ընթացքում ներկայացնել իր`ռեժիսորի  ռետրոսպեկտիվ ծրագիրը, իսկ մյուսը` Այնջեյ Վայդայի կինոդպրոցի մասնակցությունն էր «Ոսկե ծիրանի» կինոդպրոցների ծրագրին:

Մարչևսկին իր մամլո ասուլիսի ժամանակ պատմեց Այնջեյ Վայդայի կինոդպրոցի մասին: Նրա ոգևորությունն ակնհայտ էր.

— Ես, ինչպես և իմ շատ գործընկերները ստիպված էինք սցենար գրել ֆիլմերի համար, ինչը խնդիր է ոչ միայն Լեհաստանի, այլև ամբողջ Եվրոպայի համար, քանի որ շատ դժվար է լավ սցենար գրել ֆիլմերի համար: Երբ գեներալ Յարուզևսկին դարձավ մարշալ, ես և իմ ընկերնրեը չէինք ցանկանում ճնշման ազդեցության տակ ֆիլմեր ստեղծել ու սցենարներ գրել,- պատմեց Մարչևսկին և հավելեց, որ նա իր ընկերների հետ միասին Սոլիդարնոշչ շարժման սկզբին մեկնել են արտասահման` դասավանդելու Դանիայի, Անգլիայի, Գերմանիայի և մի քանի այլ երկրների կինոդպրոցներում: Ինչպես ինքը` ռեժիսորը փաստեց, այդ փորձը, որ նրանք ստացել են այնտեղ, նրանց շատ բան տվեց կյանքում:

-Հենց այդ փորձն էր, որի հիման վրա մենք որոշեցինք հիմնադրել մասնավոր դպրոց` երիտասարդ մասնագետների համար: Ուսանողները, ովքեր ավարտում են Կինոյի ազգային ինստիտուտը, գալիս են մեզ մոտ և մեկ տարվա ընթացքում մենք օգնում ենք նրանց ստեղծել իրենց ֆիլմը: Մենք չենք ուզում ստեղծել կինոդպրոց հարուստների համար:

Ինչպես լեհ կինոռեժիսորը նշեց, նրանք ցանկանում են ստեղծել  ոչ միայն լեհական , այլև միջազգային կինոդպրոց: Համարվում է, որ Վարշավան գտնվում է արևմուտքի և արևելքի խաչմերուկում , այդ պատճառով էլ նպատակ ունեն մասնագետներ պատրաստել ոչ միայն արևմուտքի, այլև արևելքի համար:

Մարչևսկին կարևորեց հատկապես պրոդյուսերական դպրոցի զարգացումը: Ինչպես ինքը նշեց, Եվրոպայում , Ամերիկայում պրոդյուսերական գործունեությունն է պայմանավորում ֆիլմի հաջողությունը: Հենց պրոդյուսերն  է կատարում դերասանների ընտրությունը, դերասանական խաղը, ոճը, ռեժիսորին:

-Որպես ռեժիսոր` ես դեմ չեմ պրոդյուսերին տեսնել այդպիսի բարձր ու որոշիչ պաշտոնում: Սակայն մի կարևոր խնդիր կա` ռեժիսորը պրոդյուսերի հետ պետք է համագործակցի, տեղյակ լինի ֆիլմից, դերասանական խաղից, քանի որ հենց նրանք են կայացնում վերջնական որոշումը: Լեհաստանում կան շատ ու շատ պրոդյուսերներ, սակայն նրանցից 5-7 են ստեղծագործող:

Իր վարպետության դասի ժամանակ Մարչևսկին նշեց, որ ֆիլմի սցենարում ամենակարևորը սկիզբն է, և իր ֆիլմերում նա ամենից երկար աշխատում է հենց դրա վրա:

— Եթե ֆիլմի , սցենարի սկիզբը անհաջող է, ապա ամբողջ ֆիլմը կարող է անհաջողության մատնվել և հակառակը, — եզրափակեց լեհ կինոռեժիսորը:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s