Ռոման Բալայան. «Հույս ունեմ, որ ձեր հարցերով ինձ կարթնացնեք»

Այս տարի լրացավ ռեժիսոր Ռոման Բալայանի 70-ամյակը, ինչի կապակցությամբ «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կկայանա նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը խոսեց ոչ միայն իր ֆիլմերի, նոր անելիքների մասին, այլև աչքի ընկավ հիսքանչ հումորով:

-Օրն այսօր վատ սկսվեց, քանի որ չգիտեի, որ մամլո ասուլիսի եմ: Դեռ քնած եմ, հույս ունեմ, որ ձեր հարցերով ինձ կարթնացնեք,-ասուլիսը կատակով բացեց Բալայանը և հավելեց, որ իր 70-ամյակը նշել է ապրիլին և շատ տարօրինակ է, որ ֆիլմերի հետահայաց  ցուցադրությունը տեղի է ունենում հուլիսին: Այս տարի ընտրել եմ իմ ֆիլմացանկի լավագույն ֆիլմերը`«Թռիչքներ երազում և արթմնի»,«Մենավոր գայլը», «Համբույր», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում»,«Մատնիչը»:

Անդրադառնալով ապագա ծրագրերին` Բալայանը մի քանի կարևոր անավարտ գործից խոսեց.
-Կես տարի է` ինչ աշխատում եմ իմ 1990-ականներին գրված սցենարի վրա: Այն պետք է կոչվեր «Պահապան հրեշտակներ»,բայց 5 տարի առաջ Լյուկ Բեսսոնը մի ֆիլմ նկարեց համանուն վերնագրով: 2-րդը` 1989 թ. գրված պատմություն է ավտովթարից փրկված գրողի մասին:

Ռոզա Գրիգորյան

P.S.

Ուկրաինայի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռոման Բալայանը 70 տարեկան է։

Տարեդարձի կապակցությամբ նրան շնորհավորողների թվում եղել  է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ռոման Բալայանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում:

1961–1964 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում:

1969-ին ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարոգոյի անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։
Կինոյի բնագավառում Բալայանին  մեծ հռչակ է բերել հատկապես Полеты во сне и наяву ֆիլմը (asekose.am)։

2008-ի  հոկտեմբերի 18–ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ռոման Բալայանին «Սկյութական եղջերու» է շնորհել՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s