Իրանցի կինոռեժիսորի ֆիլմը. «Վավերացված պատճեն»….

«Վավերացված պատճեն»….. այսպես էր կոչվում «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, իրանցի ռեժիսոր Աբաս Քյառոսթամիի ֆիլմը, որով էլ մեկնարկեց փառատոնը: Այսօր տեղի ունեցավ Քյառոսթամիի մամլո ասուլիսը, որի ընթացքում  նա պատմեց ֆիլմի, ապագա ծրագրերի ու երևանյան այցի մասին:

Աբաս Քյառոստամին սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում և ապրուստը հոգալու համար աշխատել է տարբեր տեղերում: 1969 –ից սկսել է ֆիլմեր նկարել: «Վավերացված պատճենը» նրա առաջին աշխատանքն է` Իրանի սահմաններից դուրս:

— Հայաստանում արդեն 3-րդ անգամ եմ: Յուրահատուկ վայր է: Այստեղ հանդիպում եմ իմ ընկերների հետ ու չեմ զգում, որ իմ երկրից հեռու եմ,- նշեց Աբաս Քյառոսթամին և անդրադառնալով «Վավերացված պատճեն» ֆիլմին` ռեժիսորը հավելեց.

-Իմ կարծիքով ֆիլմում թե’ կինը, թե’ տղամարդը մնում են անճանաչելի: Սա ֆիլմի թե’ թույլ, թե’ ուժեղ կողմն է,քանի որ չիմանալը առիթ է տալիս տեսնել այդ կերպարների մեջ ինքներս մեզ: Ռեժիսորը չշրջանցեց նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և ավելացրեց, որ այս փառատոնը մարդկանց քաջալերում է կինո դիտել  ու ամրապնդում է կինո- հանդիսատես կապը:

-Շատ ուշադիր ու համբերատար հանդիսատես ունեք, բայց ցավալի է, որ ունեք միայն մեկ կինոթատրոն:

Քյառոսթամիի հաջորդ ֆիլմը կնկարահանվի Ճապոնիայում.այն եռանկյունի սիրո մասին է:

Ռոզա Գրիգորյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s