«Գեղեցիկի սիրահարի» և Սերժ Ավեդիկյանի հանգույցը

— Երկու օրը բավական էր սցենարը կարդալու և հասկանալու այն էմոցիանալ դաշտը, որ պետք է կերտեի:

Այսպես սկսեց մամլո ասուլիսը «Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմի նախագծի համառեժիսոր Սերժ Ավեդիկյանը, որ ֆիլմում մարմնավորելու է Փարաջանովին: Նախագիծը Եվրոպական պրոդյուսերական ծրագրի շրջանակներում զարգանում է դեռևս 2009 թվականից ուկրաինացի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի նախաձեռնությամբ («Ինտերֆիլմ» կինոստուդիա): 

2011-ի մայիսին, Կաննի կինոփառատոնում, «Ինտերֆիլմ« կինոստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև ստորագրվեց պայմանագիր` հայկական կողմից ֆիլմը սատարելու մասին:

Ինչպես Սերժ Ավեդիկյանն է պատմում, երբ ստացավ նաև համառեժիսոր լինելու առաջարկը, միանգամից հասկացավ, որ համատեղելը ծանր ու դժվար է լինելու, սակայն առաջարկը չմերժեց:  Նա նաև նշեց, որ դերի մեջ «խրվելու և այն ոչ թե խաղալու, այլ ապրելու համար» և որ ճիշտ կլիներ վերհիշել իր բոլոր հանդիպումները Փարաջանովի հետ:

— Առաջին բանը , որ արեցի 1984թ. հունվարի 1-ին նկարված տեսասկավառակի դիտումն էր, որտեղ նկարահանված էր իմ առաջին հանդիպումը նրա հետ Թիֆլիսում` իր` բանտից դուրս գալուց հետո,- պատմում է Ավեդիկյանը,- 30 տարի է անցել, և իմ կարծիքով ճիշտ էր 30 տարի անց օրակարգ բերել Սերժի և Փարաջանովի միջև եղած հանգույցը:

Հանդիպման ժամանակ  ռեժիսորը պատմեց նաև, որ երբ Փարաջանովը հիվանդանոցում էր, վարպետը պնդել է նրան բերել մի շատ թանկ ու կարևոր բան.

— Ես կարծեցի իր կոլաժներից մեկի մասին է խոսում, սակայն հետո  ինձ ասաց, որ հայտնի Պազոլինիի նկարն է ուզում: 5 ամիս այդ նկարը իր հետ մնաց` իր հիվանդասենյակում, մինչև իր կյանքի վերջին օրերը…

Սերժ Ավեդիկյանն ասաց նաև, որ ընթացքում հասկացել է, թե ինչ-որ մի բան պակասում է ֆիլմում. Փարաջանովի մանկությունն էր: Ինչպես շեշտեց համառեժիսորը, ֆիլմում  կոլաժներ չեն օգտագործվել, փոխարենը այն հարուստ է ֆոտոմոնտաժներով:  Ֆիմի պատրաստումը կավարտվի 2012-ի ապրիլին:  Պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի հավաստմամբ  նախագիծն ունի բոլոր հավակնությունները  լայնորեն ցուցադրվելու միջազգային ամենահեղինակավոր կինոփառատոններում, կինոսրահներում և հեռուստատեսությամբ:

Ֆիլմի հերոսի` Սերգեյ Փարաջանովի անունը և ստեղծագործությունը քաջ հայտնի է Ֆրանսիայում: Նրան բարձր է գնահատում Ֆրանսիական ինտելեկտուալ էլիտան` ի դեմս Ֆրանսուա Տրյուֆոյի, Լուիս Բունյուելի և այլոց:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s