Ես միշտ սովորում եմ ձեզանից…

Երիտասարդական հավաքի երրորդ օրը առաջնորդության օրն էր: Մեզ հյուրընկալվեց Երիտասարդ առաջնորդների դպրոցը: Սկզբում երիտասարդներով խմբեր կազմեցինք, խաղերի միջոցով իմացանք, թե ինչ է առաջնորդությունը, ինչպես պետք է ճիշտ ուղղորդել խմբի անդամների նպատակին հասնելու համար:

Դրան հաջորդեց երկար սպասված հանդիպումը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Տիկին Բախշյանը երիտասարդների հետ զրուցեց աշակերտական խորհուրդների և դրանց նշանակության մասին: Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին հյուրին, ով համբերատար պատասխանեց հարցերին և իր մեկնաբանություններն արենց դրանց մասին:

Հանդիպումը մեծ ազդեցություն գործեց  երիտասարդների վրա, քանի որ հանդիպումից հետո բոլորը խոսում և քննարկում էին իրենց իրավունքները դպրոցում: ԱԺ պատգամավորը նույնպես լավ տպավորություններով հեռացավ, և ասաց, որ  մեզնից միշտ սովորում է:

Իսկ հրաժեշտին Անահիտ Բախշյանին հանձնեցինք նախորդ օրն արված մեր առաջարկները, որոնք վերաբերվում էին երեխայի կրթության և խոսքի ազատության իրավունքին:

Օրվա վերջում երիտասարդները սպառած էներգիան վերականգնեցին ռիթմիկ երաժշտությամբ: Օրը կարևորվեց ևս մեկ հաճելի իրադարձությամբ, մենք նշեցինք հավաքի մասնսակից Գոռի ծննդյան 13- ամյակը: Բոլորիս հիշողություններում էլ վառ մնաց ճաշարանի ծափողջյունները և տոնական մոմերը:

Աննա Ավետիսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s