Ես մարդ եմ դրսից…

Պավել Պավլիկովսկի

Լեհ ռեժիսոր, սցենարիստ Պավել Պավլիկովսկու մասին շատերը գիտեն նրա 2004թ. «Իմ սիրո ամառը» ֆիլմից, որով նա միջազգային ճանաչում է ձեռք բերել:

-24 տարեկան էի , երբ եկա կինո: Սկզբում վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր էի նկարում: Հետո սկսեցի աշխատել Բրիտանական BBC հեռուստաընկերությունում, որտեղ ինձ ազատություն էր տրված, և ես նախընտրում էի անել այն, ինչն ինձ հետաքրքրում էր: 1995թ.-ին BBC-ում ցնցումներ սկսվեցին և մեդիամագնատը գործարկեց կոմերցիոն ֆիլմերի նոր նախագիծ և ինձ համար այնտեղ արդեն անհետաքրքիր էր,- պատմում է Պավլիկովսկին:

BBC-ից դուրս գալուց հետո ռեժիսորը սկսում է նկարել գեղարվեստական ֆիլմեր: Հիմա ապրում է Անգլիայում, սակայն ինչպես ինքն է ասում`լեհական աշխարհայացք ունի ու Լեհաստանից չի հեռանում: Նրա հավաստմամբ ֆիլմերում լինում են ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ մարդիկ, ովքեր դերասանության հետ կապ չունեն:

— Ես շատ երկար եմ փնտրում իմ դերասաններին: Ինձ հետաքրքիր  է կերպարը, մարդու դեմքի արտահայտությունը, դիմախաղը, այն, թե ինչպես է նա իրեն պահում: Եվ պարտադիր չէ, որ նա դերասան լինի մասնագիտությամբ:

Պավլիկովսկին ասում է, որ իրեն հետաքրքիր են անհամատեղելի, հակասական կերպարները, հետաքրքիր է այն, ինչի մեջ կոնֆլիկտ կա:

— Ես միշտ նկարում եմ ֆիլմեր սիրո մասին, դրա պակասի, դատարկության… Հիմա չկան ավանդույթներ, կամ էլ եթե կան` շատ քիչ են պահպանվում: Փոխվել է վերաբերմունքը հողի և Աստծո նկատմամբ:

Ռեժիսորն ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում: Մի անգամ ինքնաթիռից է տեսել Հայաստանը և դրանից հետո միշտ ցանկացել է լինել այստեղ:

— Երբ ինձ հրավիրեցին «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնին մասնակցելու, շատ ուրախացա, քանի որ արդեն կկարողանայի մոտիկից տեսնել և ճանաչել Հայաստանը:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s