Թուրք ռեժիսորը տպավորված է Փարաջանովի թանգարանով

-Իմ ֆիլմերում հերոսները շատ են խոսում, սակայն ամենակարևորը լռությունն է, որի միջոցով հնարավոր է ստանալ ամբողջ պատմությունը,- ասում է թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը, ով «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում էր:

-Շատ ծանոթ չեմ hայկական ֆիլմերին, քանի որ դրանք մեզ մոտ չեն ցուցադրվում: Տպավորված եմ Փարաջանովի թանգարանով: Կայցելեմ նաև այն վայրերը, որտեղ Ատոմ Էգոյանը նկարահանել է «Օրացույց» ֆիլմը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ջեյլանը հավելեց, որ հարաբերություններում որոշակի տեղաշարժ է նկատում և որ ուրախ է թուրքական մշակույթի հանդեպ հայերի դրսևորած հետաքրքրության համար:

Պատմելով թուրքական կինոյի մասին` ռեժիսորը նշեց.  –Թուրքական կինոյում գործերը լավ են թե որակի , թե քանակի առումով: Բավականին երիտասարդ ռեժիսորներ կան, ովքեր լավ կինո են ստեղծում: Կառավարությունը ևս աջակցում է դրանց իրագործմանը:

Նշենք, որ ռեժիսորն այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացնում է իր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:

Ռոզա Գրիգորյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s