Կյանքի մի մասնիկը` բոլորին…

Համելտ Արզումանյանի աշխատանքներից

«Երբ աշխատանքդ նվիրում ես, դա նույնն է, թե կյանքիցդ մի կտոր վերցնես ու տաս ուրիշին»,- ասում է Համլետը:

Նա և  Խարբերդի մասնագիտացված մանկատան մյուս սաները Երևան էին եկել մի շատ կարևոր առիթով. ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացված Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքն էր:

Ինչպես նշեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ցուցահանդեսը, որ տևելու է մեկ շաբաթ, նվիրված է երիտասարդների միջազգային օրվան:

— Աշխատանքների մեծամասնությունն արվել է աուտիզմիով հիվանդ երեխաների կողմից,ինչը բավականին բարդ է,սակայն մեր մասնագետների օգնությամբ մեր սաներն իրենց  հոգեկան աշխարհի մասնիկները ներդրել են այս յուրահատուկ աշխատանքների մեջ:

Ցուցահանդեսի նպատակն այն է, որպ մեր երեխաներին շարունակեն ճանաչել, տեսնեն, որ նման երեխաները կարող են այսպիսի գեղեցիկ և բարդ  աշխատանքներ ստեղծել,- ասաց Խարբերդի մասնագիտացված մանկատան ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը և հավելեց, որ  հավաքագրված հասույթը կօգտագործվի երեխաների ձեռքի աշխատանքների համար օգտագործվող նյութերի գնման վրա:

Երեխաներից մի քանիսը բոլորին ողջունեցին պարով ու երգով, իսկ վերջում հյուրերին նվիրեցին իրենց մանկատան լոգոն, որ կավից  պատրաստել էին հենց իրենք:

Սաները շատ ոգևորված էին,ցույց էին տալիս ու  պատմում  իրենց աշխատանքների մասին.

— Ես շատ եմ սիրում ասեղնագործել, մակրամեով եմ զբաղվում: Օրիանակ սա  պատրաստել եմ մանր թելերից,- պատնում է Քրիստինեն:

Իսկ Համլետը,ցույց տալով գինու շշի վրա արված իր գոբելենը,ասաց,որ շատ է սիրում ասեղնագործել: Նա նաև ցույց տվեց իր մյուս աշխատանքները.

— Սա հայոց այբուբենն է`ամբողջությամբ հուլունքներից եմ պատրաստել: Այս աշխատանքը երկու տարում եմ ավարտել: Սկզբում պետք է միայն այբուբենն ասեղնագործեի, բայց հետո որոշեցի ավելացնել մեր խորհրդանիշերը` Հայաստանի քարտեզը, Խոր Վիրապի վանքը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը,- պատմում է նա:

Համլետը հաճախում է մանկատանը գործող գրեթե բոլոր խմբակներին: Ինչպես ինքն է ասում` ամեն մի աշխատանքն էլ մեծ դժվարությամբ է ծնվում. «Չեմ սիրում գործը արագ անել միայն շուտ վերջացնելու համար: Եթե մի գործ ես անում, պետք է շատ լավ անես, իսկ եթե ոչ, ավելի լավ է ընդանրապես չսկսես»,-ասում է երիտասրդն ու հավելում, որ պետք է սիրես գործդ, այլապես ոչինչ չի ստացվի: Նա նաև ցույց տվեց իր աշխատանքներից մեկը, որ պատրաստել է կրկին հայկական խորհրդանիշ համարվող լավաշից ու ծիրանի կորիզից:

Վերջում բոլոր երեխաներին ՄԱԿ-ի գրասենյակը պարգևատրեց նվերներով և շնորհակալագրերով:

Ցուցահանդեսի նկարները կարող եք տեսնել այստեղ

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s