Վայր, որ յուրահատուկ է ամբողջ աշխարհում

 

«Բարի գալուստ Թումո»,-հենց մուտքի մոտից այսպես էին ողջունում բոլորին Թումոյի կամավորները: Օրը հիշարժան էր` Թումո նորարար ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունն էր:

Թումոն նորարարական բաց ստուդիա է` հագեցած առաջատար թվային տեխնոլոգիայով, ուսուցանող մարզիչներով եւ մասնագետներով: Այն հնարավորություն է տալիս 11-18 տարեկան պատանիներին ստանալ  գիտելիքներ ու հմտություններ  չորս ոլորտներում`անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա:  Պատանիներն արդեն կարող են գրանցվել օգոստոսի 15-ից: Դասերը տևելու են երկու տարի, իսկ ավարտին մասնակիցները ստանալու են էլեկտրոնային վկայականներ:

Երեխաները չէին կարողանում թաքցնել իրենց ոգևորությունն ու մեծ հաճույքով պատմում էին այն մասին, թե ինչ են նրանք սովորում:

— Այստեղ կարող եմ ստեղծել իմ ուզած երաժշտությունը և երբ ունենամ իմ վեբ-կայքը, կարող եմ այն տեղադրել այնտեղ,- շատ մեծ ոգևորությամբ մանրամասն պատմում և բացատրում  է Թումոյի մասնակիցներից մեկը ` 14-ամյա Բիատան,- այստեղ ես ձեռք եմ բերել շատ ընկերներ և, իհարկե, սովորում եմ  ծրագրեր, որ ինձ շատ են պետք գալու ապագայում:

12-ամյա Գեորգին էլ նախապատվությունը տվել է խաղերի ստեղծման  ոլորտին, քանի որ  դեռ վաղուց շատ է սիրում համակարգաչային խաղեր խաղալ:

— Ես հիմա խաղ եմ ստեղծում և աշխատում եմ այնպես անել, որ այն լինի տրամաբանական ու դժվար, որպեսզի ավելի հետաքրքիր լինի երեխաների համար: Հետո, երբ նոր խաղեր ստեղծեմ, կարող եմ տեղադրել համացանցում,-պատմեց նա:

Բացման արարողության գլխավոր հյուրն էր ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում նշեց.

— Շատ եմ կարևորում այս կենտրոնի բացումը, քանի որ այն հնարավորություն կտա բացահայտել մեր պատանիների մտավոր ունակությունները: Մենք պետք է  կարողանանք մտավոր ծառայություններ մատուցել մեր հասարակությանը, տարածաշրջանին, իսկ առանց այսպիսի կենտրոնների գոյության դա անել չենք կարող:

Նախագահն իր խոսքում ասաց, որ ոգևորված է կենտրոնի ստեղծամամբ, բայց միևնույն ժամանակ նշեց, որ իր ոգևորությունն ավելի մեծ կլինի, երբ տեսնի այս ծրագրի կոնրետ արդյունքները:

Բացման արարողության առիթով Թումո կենտրոնի բարերարներ Սիլվա  և Սեմ Սիմոնյանների կողմից Հայաստան էր հրավիրվել հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը, ով հայ հանդիսատեսի համար ելույթ ունեցավ բացօթյա համերգով:

Լիա Սայադյան

Advertisements

One thought on “Վայր, որ յուրահատուկ է ամբողջ աշխարհում

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s