«Արևածաղիկը» Վրաստանում

«Ցխելի սիմինդի»…

Արտահայտությունը վրացերեն է ու նշանակում է տաք եգիպտացորեն: Ուռեկիի բուժիչ ավազների վրա` Սև ծովի ափին, հայ երիտասարդների 11 հոգանոց մի խումբ հնարավորություն ունեցավ ճաշակելու Վրաստանի խորհրդանիշ դարձած եգիպտացորենը:

Հուլիսի վերջին շաբաթը Վրաստանի Ուռեկի հանգստյան գոտում կայացավ «Իմ մասին» մեդիաճամբարը, որին մասնակցեցին մեդիաակումբների երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Չեչնիայից: Ադրբեջանից մասկացեցին միայն ակումբավարները: Հավաքը կազմակերպվել էր համանուն ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Բիլիկի» (Վրաստան), «Սինտեմ» (Չեչնիա), Երիտասարդների կրթական կենտրոն և Կրթական Նորարարությունների կենտրոն (Ադրբեջան) հասարակական կազմակերպությունները Հայաստանից «Հույսի Կամուրջի» առաջնորդությամբ և Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ:

Մեկ շաբաթվա ընթացքում պատանիները մասնակցեցին համատեղ ֆոտո, վիդեո և լրագրության դասընթացների, որոնք վարում էին Հայաստանից և Վրաստանի ակումբավարները: Տեսական դասերից բացի, մասնակիցները տեղում ստեղծեցին իրենց թերթը, նկարահանումներ կազմակերպեցին և քննարկեցին իրենց արած աշխատանքները:

Հավաքի մասին իր կարծիքը հայտնեց «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և Զարուհի Բաթոյանը.

«Ծրագիրը շատ կարևոր էր, քանի որ երեխաների մասնակցությամբ էր և երեխաների համար: Կարծում եմ `ամենակարևորն այն էր, որ երեխաները միասին աշխատեցին, բավականին շատ պրակտիկ աշխատանք կատարեցին, ծանոթացան, ընկերացան և լավ հանգստացան, որովհետև Սև ծովի ափին հանգիստը տարվա այս եղանակին ամենահաճելի բաներից մեկն է: Մեզ համար ամենակարևորը նաև այն էր, որ Հայաստանի թիմը շատ համախմբված էր: Լավ մասնակցեցին, շատ ակտիվ էին, ոչ մի լեզվական խնդիր չունեին, այնինչ Վրաստանից մասնակցող երեխաները գրեթե չէին կարողանում շփվել ոչ անգլերենով, ոչ ռուսերենով: Հուսանք հաջորդ տարի նման խնդիրներ չեն լինի և բոլոր երեխաները կկարողանան հավասարապես մասնակցել ճամբարին»:

Ամառային ճամբարը բնականաբար կազմված չէր միայն դասերից: Կազմակերպիչները հոգացել էին նաև մեր երեկոյան ժամանցը:

Ամենատպավորիչը Փելի Սիթին էր. սա մի  հրապարակ է, որտեղ բացառապես ատրակցիոններ էին: Մինչև շամը 11-ը լավ զվարճանալուց հետո բոլորս վերադարձանք հանգստյան տուն` Կոլխիդա: Հաջորդ օրը Քոբուլեթի, Բաթումի… Դելֆինարիում. Այդ բարի կենդանիների ուրախ խաղին հաղորդակցվելուց հետո գնացինք Բաթումիի բուսաբանական այգի: Իրական հրաշք կենդացավ մեր առջև. Նայելով ժայռապռնկից ներքև` թվում էր, որ տեսնում ես երկնքի և երկրի մերձեցումը: Լիանաներով ծածկված անդունդը կանաչ ներկի պես լցվում էր ծովը, իսկ վերջինը  երկնքի ու արևի հետ մի ամբողջություն էր: Մայրամուտն իր ամբողջ շքեղությամբ շլացրեց բոլորիս, ոսկեգույն ճառագայթները ծովից անդրադառնում էին մեր աչքերին, հետո կորում:

Այդ երկրում մենք մեզ բոլորովին օտարականներ չէինք զգում. Կրպակներից կախված էին հայկական անձնանուններով ու արտահայտություններվ պաստառներ. ամենուր հայեր էին: Նրանք այնքան շատ էին, որ երբ այլ լեզվով հարցնում էինք, թե օրինակ շուկա ինչպես գնալ,մեզ հայերեն պատասխանում էին. «Ախպեր, սենց ուղիղ գնում ես…»: Անակնկալի եկած հարցնում էինք. «Հայ եք»: Այդ արտահայտությունը երևի ամենաշատն էինք գործածել շաբաթվա ընթացքում:

Իսկ երբ ամեն ինչ վերջացավ, Երևան-Բաթումի գնացքը նորից մեզ բերեց այն կայարան, որտեղից մեկ շաբաթ առաջ տարել էր:

This slideshow requires JavaScript.

Արթուր   Հովհաննեսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s