Ամռան վերջին կիրակին Հայկ Նահապետի հետ

— Հայկի արձանի կանգառում խնդրում եմ կանգնեք,- շատ ու շատ անգամներ ենք ասել այս արտահայտությունը և ժամանակի ընթացքում Հայկի արձանը, ցավոք, ավելի  հայտնի է դարձել որպես կանգառ, քան որպես հուշարձան` Հայկ Նահապետի հուշարձանը:

Այսօր մի շարք երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվեց մի նախաձեռնություն, որի մասին արդեն մեկ շաբաթ տեղեկություն էր տարածվում facebook սոցիալական ցանցում: Նպատակը մեկն էր` մաքրել Հայկի արձանն ու դրա շրջակայքը:

— Տեսնելով, որ արձանն այնքան էլ լավ վիճակում չէ, մի խումբ երիտասարդներով որոշեցինք մեր միջոցներով  մաքրել այն: Թաղապետարանը մեզ տրամադրել է տեխնիկա և գործիքներ, իսկ մնացածը մենք մեր միջոցներով ենք ձեռք բերել, — նշեց միջոցառման կազմակերպողներից Կարեն Առուստամյանը:


Միջոցառման ամենաակտիվ մասնակիցներից էր ՀՀ  Ազգային Ժողովի «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով նշեց, որ ինքը որպես քաղաքացի, երևանցի և Երևանի տեր զգացող մարդ որոշել է մասնակցել այս միջոցառմանը:

-Մենք կարոտ ենք շինարարների, բայց ոչ թե ուղիղ իմաստով շինարարների, այլ քաղաքացիական հասարակության շինարարների. բոլոր այն քաղաքացիները և հատկապես երիտասարդները, ովքեր նման քայլ  են իրականացնում, հզոր շինարարներ են: Ողջունելի է մեր երիտասարդների յուրաքանչյուր նախաձեռնությունը` տեր կանգնել մեր հուշարձանաններին:

Մասնակիցներից Մարիամ Էրյանը նշեց, որ  իմանալով նախաձեռնության մասին` մի փոքր թերահավատությամբ էր վերաբերում.

— Կարծում էի ասելը  կլինի, բայց անելը` ոչ, սակայն այնուամենայնիվ եղավ: Սա թող յուրօրինակ ահազանգ լինի քաղաքապետարանին և համայնքային կառույցներին, որ արդեն այսուհետ իրենք ձեռնարկեն, այլ ոչ թե երիտասարդները սոցիալական ցանցերի միջոցով:

Միջոցառման սկսելուց արդեն մեկ ու կես ժամ անց ամեն ինչ արված էր` արձանն ու նրա շրջակայքը մաքրված էին, իսկ մասնակիցները` գոհ: Համախմբվածություն, սրտացավություն, աշխատասիրություն և արդյունքն ակնհայտ է:

Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s