Ուրիշ է…

Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ այս օրը.. Ուրիշ է… Իմն է… Սիրուն է…

Ամեն տարի սեպտեմբերի մեկին մի տեսակ ուրիշ զգացողություն եմ ունենում: Ուզում եմ առավոտյան շուտ զարթնել, շաաաատ շուտ, ինչպես առաջին օրը առաջին դասարանում, ուզում եմ քայլել իմ դպրոցի ճանապարհով, գնալ այն հարզատ փողոցով, որով քայլել եմ 10 տարի ու … Ու տեսնել դասարանս… Ծանոթ ու հարազատ դեմքերը, հետո մտնել նրանց հետ դասարան, նստել այն հին ու փորագրված նստարաններին…

Բայց արդեն չորս տարի է ուրիշ է ամեն ինչ… Տարբեր… Ու անիսկական…

Ինչքան էլ ուզում ես զգալ այն երբեմնի ջերմությունը, միևնույնն է` ոչինչ չի ստացվում:

Այսօր ուսանողական այն միակ սեպտեմբերի մեկն էր իմ կյանքում, որը մի փոքր նման էր մյուս օրերին. մի տեսակ աշխատանքային էր, ոչ այնքան անսովոր, բայց դե հուզմունքը կար ու միշտ էլ կլինի… Քանի որ ուրիշ է, իմն է ու խորհրդանշական է ինձ համար այս օրը… Իմ սիրուն աշնան առաջին օրը…

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s