«Կյանքը նկար է, դարձրու նկարը կենդանի» կարգախոսով բացվեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը:
Ինչպես նշեց փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին, այս տարի «ՌեԱնիմանիան» նվիրվում է ՀՀ 20-ամյա հոբելյանին. «Այս տարի ներկայացված են վերջին 20 տարվա արված աշխատանքները»:
ՌեԱնիմանիան 2011-ին ունի հետևյալ անվանակարգերը`
1. Լավագույն լիամետրաժ ֆիլմ
2. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
3. Լավագույն հեռուստատեսային ֆիլմ
4. Լավագույն ավարտական ֆիլմ
Ինչպես նշեցին կազմակերպիչները, դեռ 2009թ.-ից փառատոնի շրջանակներում բացվել է «Տաղանդների որս» ծրագիրը, որի հիմանական նպատակն է նոր երիտասարդների բացահայտումը կամ ինչպես Վրեժ Քասունին կարևորեց. «որսալը» և նոր հմտություններ սովորեցնելը:
Այս տարի ծրագիրը կշարունակվի Հայկական Ազգային Կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: Սա նաև հնարավորություն կտա երիտասարդ հայ անիմատորներին ավելի մեծ ճանաչում ստանալ և դուրս գալ միջազգային ասպարեզ:
«ՌեԱնիմանիա 2011«-ում կլինեն ոչ միայն մրցութային , այլ նաև արտամրցութային ծրագրեր այն ֆիլմերի համար , որ մեծ ճանաչում են գտել միջազգային կնոշուկայում:
Բացման արարողության ընթացքում ցուցադրվեցին հայ անիմատորների (Լևոն Պետրոսյան, Մանուկ Էվոյան) կարճամետրաժ ֆիլմերը:
Լիա Սայադյան
Լուսանկարները` Մուշեղ Հովսեփյանի