Մենք կփորձենք լսել քաղաքի ձայնը

Ամեն օր  ու ամեն վայրկյան յուրաքանչյուրս հազարավոր ձայներ է լսում: Եվ ոչ մեկիս մտքով էլ կարծում եմ` չի անցել այդ ձայները վերածել երաժշտության:  Սակայն պետք է նշեմ, որ աշխարհում գտնվել է մի մարդ, ում մտքով դա ոչ միայն անցել է, այլև նրան այդ բոլոր զանազան ձայներից հաջողվել է  «պատրաստել» ֆիլմի երաժշտություն` soundtrack:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրընկալված Անդրեա Մարտինիոնին փառատոնի ընթացքում վարելու է «Ձայնային տարածություն և ձայնի ձևավորում անիմատորների համար»  արհեստավարժության դասընթացը:

Դասընթացի նպատակն է ստեղծել մեկ (կամ մի քանի) ձայնագրություն «հավանական երևակայական» ֆիլմի համար: Արհեստավարժության դասընթացի արդյունքը կարող է օգտագործվել մասնակիցների կողմից պատրաստելու խմբակային ֆիլմ կամ մեկ անհատական ֆիլմ այն ձայնագրությունից, որ հավաքելու  են միասին:

— Մենք կփորձենք լսել քաղաքի ձայնը մի փոքր այլ տեսանկյունից` համատեղելով պատկերների հետ: Սկզբում կստեղծվի երաժշտությունը տարբեր ձայների  միջոցով, իսկ հետո արդեն կարճամետրաժ ֆիլմերը: Այլ կերպ ասած` կհավաքենք ձայներ դեռ գոյություն չունեցող ֆիլմի համար:

Մարտինիոնին իր ասուլիսի ժամանակ պատմեց նաև, որ ինքը առաջին անգամ նման փորձ ունեցել է շատ տարիներ առաջ, երբ ձայների միջոցով ստեղծել է երաժշտություն մի ֆիլմի համար, որի մտահղացումն  էլ իր հերթին ծագել է սաունդթրեքը լսելուց հետո:

Վարպետության դասերը չնայած մասնագետների համար են նախատեսված , սակայն բոլոր ցանկացողները կարող են հետևել դրանց:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s