«Բերդի արջուկները» ճանապարհին են…

Լինում է, չի լինում, Բերդ անտառում մի չար արարած է լինում`Սև Ագռավը: Նա փորձում է կեղտոտել ու կործանել մեր անտառը և մայր բնության մնացած արարածներին : Անտառն ուղարկում է մեզ իր ամենաբարի, ամենաքաջ ու միաժամանակ ամենատարօրինակ հերոսին`Բերդ Արջին …

Հետաքրքրե՞ց: Ուրեմն` մի փոքր համբերություն և  բոլորը` գլխավորությամբ փոքրիկների, հնարավորություն կունենան վայելել հայկական առաջին մանկական անիմացիոն սերիալը`«Բերդի արջուկները»:

Առաջին մանկական հեռուստասերիալը ստեղծվում է «Homeland Handicrafts»-ի, «Berd Women’s Resource Center»-ի և «KassArt Studio»-ի աջակցությամբ:

-Երբ ես դեռ փոքր էի, անընդհատ լսում էի, երբ  հետուստացույցով ասում էին. «Պետք է մաքուր պահել շրջապատը, պետք է զգույշ և ուշադիր լինել բնության նկատմամբ»: Եվ ես հիմա չեմ տեսնում նման հաղորդումներ Հայաստանում, հաղորդումներ, որ կսովորեցնեն երեխաներին դեռ շատ փոքր տարիքից  մաքուր պահել շրջապատն ու բնությունը,- պատմում է մանկական անիմացիոն հեռուստասերիալի տնօրեն, «Homeland Handicrafts» ընկերության տնօրեն Թիմոթի  Սթրեյթը:

Նա ասաց նաև, որ մի անգամ նրան հրավիրեցին Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Բերդ քաղաքը, այնտեղ էր, որ նա տեսավ, թե ինչպես են Բերդի կանայք խաղալիք արջուկներ պատրաստում և այդ պահից, ինչպես ինքը նշեց, նրա մոտ ծնվեց դրանք ավելի շատացնելու և վաճառելու գաղափարը: Իսկ որոշ ժամանակ անց ծագեց հայկական, մանկական առաջին անիմացիոն հեռուստասերիալը ստեղծելու միտքը:

— Մենք մտածեցինք, որ արժե ոչ միայն որպես ապրանք վաճառել այս խաղալիքները, այլև ստեղծել մի արտադրանք, որը նաև շատ հետաքրքիր կլինի: Եվ այսպես ծագեց այս մուլտֆիլմի գաղափարը, որը և ուսուցողական կլինի երեխաների համար, և շատ հետաքրքիր- ասաց «KassArt Studio»-ի տնօրեն Վրեժ Քասունին:

«Բերդի արջուկները» կլինի առաջին մանկական անիմացիոն ուսուցողական սերիալը, որի հերոսները` Արչո և Արշո արջուկները իրենց ընկերների հետ միասին փոքրիկներին սովորեցնում են, թե ինչպես պետք է մաքուր պահել բնությունը, չաղտոտել և պահպանել այն:

— Մենք ցանկանցանք, որ արջի կերպարը չփոխվի, լինի հենց Բերդի կանանց պատրաստած խաղալիք արջերի ոճին` դրանով իսկ յուրօրինակ լինելով: Մեզ պետք էր հենց Բերդից եկած արջուկը,-պատմում է Վրեժ Քասունին, ինչպես նաև հավելում է, որ ցանկացել են անմիջական կապ ստեղծել խաղալիքի հետ,-դրա համար էլ մենք չօգտագործցինք մուլտֆիլմերին բնորոշ շրթունքների շարժման էֆեկտը:

«Բերդի արջուկները» հնչունավորում են Արսեն Գրիգորյանը (Արչո), Իրինա Դանիելյանը (Արշո և Թիթեռնիկ) և Վիգեն Ստեփանյանը (Կար-Կառ ագռավ): Մանկական հեռուստասերիալի հեղինակների խոսքերով նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մոտավորոապես դեկտեմբերի վերջին, իսկ արտադրությունը կսկսվի արդեն փետրվարից:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s