2013-ին Հայաստանում կանցկացվի Գերգիևյան փառատոնը

— Հայաստանը երաժշտության երկիր է: Ես և իմ կենսագրությունը շատ է կապված Հայաստանի հետ: Սա ինձ համար կարծես տունդարձ լինի,- այսպես իր տպավորություններով լրագրողների հետ կիսվեց Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մաեստրո Վալերի Գերգիևը, ով այս օրերին Հայաստան է ժամանել անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

— Ինձ համար մեծ պատիվ է այստեղ` Հայաստանում գտնվել հատկապես Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի օրերին:
Փորձը, որ այստեղ ձեռք եմ բերել, աշխատել շատ հաճախ չափից ավել դժվար պայմաններում, շատ ու շատ լավ ու տաղանադավոր մարդկանց հետ, ինձ համար իսկապես  մեծ նշանակություն ունի: Այս ամենը հետզհետե, իհարկե, վերաճեց մեծ ռեպերտուարի և ընկերության:

Մաեստրոն  արդեն հարգված և երաժշտական ասպարեզում հաստատված դարավոր ավանդույթներ ունեցող Մարիինյան թատրոնը դարձրեց գլոբալ մասշտաբի գերժամանակակից թատերախումբ, որը երևան հանեց մի շարք երիտասարդ արտիստների:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգի ժամանակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հայ հանդիսատեսին ներկայացրեց Ռ. Շտրաուսի,Գ. Մալերի,Կ. Սեն-Սանսի ստեղծագործությունները:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց նաև, որՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ծրագրվում է 2013-ին անցկացնել Գերգիևյան փառատոն Հայաստանում:

— Երկկողմանի համաձայնությունն արդեն կա: Կարծում եմ սա վերջին ժամանակների  ամենալավ ու իրական նորությունն է, — ասաց Հասմիկ Պողոսյանը:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s