3-րդ «Արևորդին»

3-րդ «Արևորդին» կմեկնարկի հոկտեմբերի 14-ին: Միջազգային բնապահպանական փառատոնը կբացվի մեծդիմակահանդես-շքերթով, որը տեղի կունենա Երևանում: Հարյուրավոր երեխաներ Երևանից և Հայաստանի մյուս արզերից կենդանիների գույնզգույն զգեստներով և դիմակներով միասին կքայլեն Երևանի կենտորնական փողոցներով` քաղաքը լցնելով վայրի բնության շնչով:

Քաղաքում հայտնված  համարձակ «կենդանիների» շնորհիվ հոկտեմբերի 14-ը կդառնա գունեղ մի տոն մեր քաղաքում: Միջոցառմանը կմասնակցեն նաև թատերական և երաժշտական խմբեր, որոնք շքերթը կդարձնեն ավելի գունեղ ու գրավիչ:

«Արևորդի»3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ընթացքում կնշվի նաև Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակը: Այգու հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսվում է անցկացնել լուսանկարների ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ի լավագույն նմուշներն ու այգու արխիվային լուսանկարների հավաքածուի մի մասը:

Իս կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին նվիրված դիմակահանդեսին կմասնակցեն 27 դպրոց, շքերթի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 500 հոգի:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s