«Իմ ընկերը» լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ դպրոցականների համար

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ «Իմ ընկերը» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր դպրոցականները:

Նախաձեռնության նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել, թե որքանով են իրենք և իրենց հասակակիցները ներգրավված կրթական և համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լուսանկար կամ մեկրոպեանոց ֆիլմ (ներկայացնել միայն թվանշային տեսքով)`նշելով  անուն-ազգանունը, դպրոցը, տարիքը և հեռախոսահամարը:

Նյութերը կարող են պատրաստված լինել ցանկացած տեխնիկայով` բջջային հեռախոս, ֆոտոխցիկ, տեսախցիկ: Մրցութային լուսանկարները և տեսանյութերը կտեղադրվեն  http://imynkery.wordpress.com բլոգում:

Հանձնաժողովի ընտրած լավագույն 6 աշխատաքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:

Սահմանված են հետևյալ մրցանակները.

Լուսանկարների համար`

1- ին մրցանակ ` թվային ֆոտոխցիկ

2-րդ մրցանակ` լուսանկարչական արվեստին նվիրված գրքեր

3-րդ մրցանակ` Երևանում կայանալիք մանկական Եվրատեսիլի տոմս

Տեսանյութերի համար`

1-ին մրցանակ `թվային ֆոտոխցիկ

2-րդ մրցանակ ` ֆիլմերի հավաքածու

3-րդ մրցանակ` Երևանում կայանալիք մանկական Եվրատեսիլի տոմս:

Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը, imynkery@gmail.com էլ. փոստով կամ Կորյունի 19 ա, 2-րդ հարկ «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s