«Արևորդին» մեկնարկում է …

Հոկտեմբերի 14-ից 18-ը Երևանում կանցկացվի Հարավային Կովկասում  միակ բնապահպանական միջազգային փառատոնը` «Արևորդին» : Այն տեղի է ունենում երկու տարին մեկ,  և այս տարի կիրականանա  արդեն երրորդ անգամ` հանրությանը ներկայանալով առավել ընգրկուն և բազմաժանր ծրագրով: «Արևորդին»  այս անգամ կընթանա «Գտիր քո հետքը բնության մեջ» խորագրի ներքո և նվիրված է վայրի բնության պահպանությանը: Փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Փառատոնի գխավոր աջակիցն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնն արդեն երրորդ անգամ Հայաստանը կդարձնի բնապահպանական խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր ծավալող միջազգային հարթակ: Այն կներկայացնի ոչ միայն բնապահպանական ֆիլմերի լավագույն ընտրանի աշխարհի շուրջ 30 երկրներից, այլև` կներկայանա բնապահպանական ակցիաների, միջոցառումների, նախաձեռնությունների,  ծրագրերի հավակնոտ ամբողջությամբ, որի նպատակը ոչ միայն մեզանում  յուրահատուկ բնապահպանական տոնի ձևավորումն է, այլև, նախևառաջ, բնապահպանական խնդիրների իրազեկումն ու այլընտրանքային բնապահպանական կրթությունը:

«Արևորդի» միջազգային բնապահպանական  փառատոնի առաջին մամլո ասուլիսի ժամանակ փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի «Վայրի բնություն» ֆիլմերի մրցութային ծրագրի  Ժյուրիի նախագահ Ջոն Բարթոնը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Բարբարա Զիբերթը անդրադարձան փառատոնի ծրագրին և նպատակներին:

Փառատոնն այս տարի ունի ֆիլմերի 4 ծրագիր, որից 3-ը` մրցութային:  Ֆիլմերը կմրցեն հետևյալ անվանակարգերում` Վայրի բնություն մրցութային ծրագիր, բնապահպանական ֆիլմերի մրցութային ծրագիր, մանկապատանեկան ֆիլմերի մրցութային ծրագիր: Փառատոնի ժյուրին կազմված է տեղացի և օտարազգի լավագույն մասնագետներից:

Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն 14-ից 18-ը Երևանի 11 կինոսրահներում: Ցուցադրությունների հիմնական մասի մուտքն ազատ է (բացառությամբ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում մեկական  ցուցադրությունների):

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s