Քո հետքը բնության մեջ «Արևորդու» հետ

Երևանի գլխավոր փողոցներում այսօր երեկոյան կարելի էր տեսնել քայլող ձկների, թիթեռների, վիշապների, մկների և այլն: Հիմա կասեք` հեքիաթ եմ պատմում, բայց իրականությունն եմ փաստում:

Երևանյան երեկոն յուրօրինակ էր, քանի որ մեկնարկեց «Արևորդի» միջազգային բնապահպանական երրորդ փառատոնը, իսկ մեկնարկում էր այն արդեն ավանդույթ դարձած ինքնատիպ բնապահպանական շքերթով: Շուրջ 500-ից ավելի երեխաներ Երևանի կրթօջախներից կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով երթի էին դուրս եկել բնությունը և շրջապատը պահպանելու իրենց կոչերով և Գերմանիայի Բրեմեն քաղաքից «Արևորդուն» հյուր եկած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտների գկխավորությամբ:

 «Արևորդի» միջազգային բնապահպանական երրորդ փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյան.

— Շքերթը երեխաներին էկոլոգիական խնդիրներին ծանոթացնելու լավագույն միջոցներից է: Օգտագործված թափոնները արդեն հավաքում էին մեկ ամիս առաջ` դպրոցներից, շրջապատից և փորձում ուշադրություն դարձնել այն թափոնների վրա, որոնք իրենց կարծիքով առավել վտանգավոր են շրջապատող միջավայրի համար: Դրանցից երեխաները հրաշալի հագուստներ են պատրաստել, որոնցով և դուրս եկել շքերթի:

Փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍելՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան.

— Երեխաներին փոքր տարիքում ինչ-որ բան սովորեցնելը մի փոքր դժվար է, սակայն պետք է ստեղծել այպիսի միջավայր, որը կարողանա դրական ազդեցություն գործել երեխաների մտածելակերպի վրա: Եվ այս փառատոնի միջոցով, տարբեր բնության պատկերներ ներկայացնելու, կենդանիների կերպարներ ստեղծելու միջոցով ավելի հեշտ է երեխաներին բացատրել, թե ինչքան կարևորոր է բնությունը մարդու համար:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s