Ֆիլմն ուժեղ գործիք է…

— Կարեկցանքը չափազանց կարևոր բան է, շատ դրական զգացողություն, որ կարող է շրջադարձ անել մեր վարքագծում և մտածողության մեջ:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի բացման ֆիլմի ռեժիսոր Պատրիկ Ռուսելիի խոսքերն են:

48 րոպե տևողությամբ «Green» ֆիլմը լավագույն ֆիլմերից  մեկն է, որն արդեն համբավ ունի բնապահպանական ֆիլմերի աշխարհում: «Green»-ը եռապատում շարքի մեկ հատվածն է միայն: Մյուս հատվածները պատմում են Բրազիլիայի և Կոնգոյի բնապահպանական խնդիրների մասին: Ֆիլմը պատմում է ինդոնեզական արևադարձային անտառների մասսայական հատումների պատճառով միայնակ ու անպաշտպան մնացած մեռնող էգ օրանգուտանգի մասին, սակայն իրականում անդրադառնում է բնությունը պահպանելու հարցում մարդու դերին:

-Ես կարծում եմ հեռուստատեսությունը շատ ավելի կարող է անել բնության պահպանության համար,- նշում է Ռուսելը,-սակայն խնդիրն այն է, որ հեռուսատատեսությունը վերածվել է կոմերցիոն լրատվամիջոցի  և մտածում է միայն քանակի մասին, այսինքն` արդյոք քանի մարդ կդիտի այս հաղորդումը կամ ֆիլմը:

Ինչպես ռեժիսորը տեղեկացրեց, աշխարհում ընդամենը 10 երկրների (դրանց թվում` Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) հեռուստաընկերություն է  համաձայնել գնել ֆիլմը և ցուցադրել: Իսկ մնացած երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա) մերժել են այն պատճառով, որ ֆիլմը համր է` առանց խոսքերի, պատմության ու երկխոսության:

— Նրանք ասում են, որ մարդիկ տեսնելով մի  ֆիլմ, որտեղ չկա խոսք,զրույց, պատմություն, անմիջապես փոխում են ալիքը: Իսկ սա նրանց պետք չէ: Շատ հեռուստաընկերություններ պարզապես ժամանցային հաղորդումներ են պատրաստում նրա համար, որ աշխատանքից հոգնած տուն եկող մարդը չի ցանկանում նայել ֆիլմ, հաղորդում, որտեղ սոցիալական նման բարդ հարցեր են քննարկվում: Սա է պատճառը, որ ես երբեք չեմ ցանկացել աշխատել հեռուստաընկերությունում:

Պատրիկ Ռուսելն իր աշխատանքային լավագույն գործիքներից մեկն է (լծակների թվում ռեժիսորը նշեց կենդանաբանական այգիները, աշխատաժողովները, համալսարանները, փառատոնները) համարում ինտերնետը, որի միջոցով էլ նա տարածում է իր ֆիլմը և հեշտությամբ իր ասելիքը հասցնում ավելի լայն հանդիսատեսի:

Ռեժիսորը  պատմեց նաև, որ ֆիլմի դիտումից հետո շոկոլադի ավստրալական հայտնի գործարանը դադարեցրել է շոկոլադի արտադրության համար արմավենու յուղի օգտագործումը:

Լիա Սայադյան

Լուսանկարները` Մուշեղ Հովսեփյանի

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s