«Իմ մասին» մեդիաակումբի լուսանկարների առաջին ցուցահանդեսը

Հոկտեմբերի 26-ին ժամը 15:00, Հովհաննես Թումանյանի թանգարանում կկայանա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության պատանեկան մեդիաակումբի լուսանկարների ցուցահանդեսը:

«Իմ մասին». այսպես է կոչվում ակումբը, որտեղ 2011 թվականի մարտից պատանիները լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացների են մասնակցում: Սա ակումբի անդամների առաջին ցուցահանդեսն է, որը թանգարանից հետո կհյուրընկալվի նաև Երևանի ներառական դպրոցներում:

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Կովկասյան տարածաշրջանի երեխաների համագործակցություն խոցելի խմբերի երեխաներին կրթական և համայնքային կյանքում ավելի արդյունավետ ներառելու համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Այն միաժամանակ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Չեչնիայում:

Ծրագրի նպատակն է աջակցել կովկասյան երկրների երեխաների միջև համագործակցությանը, նրանց հնարավորություն տալով իրենց վերաբերող հարցերի շուրջ արտահայտելու կարծիքներ` օգտագործելով տարբեր մեդիա և տեղեկատվական միջոցներ:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s