Հինն ու նորը կողք կողքի…

Երևանի կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արևորդի» փառատոնը հոկտեմբերի 17-ից 21-ը Երևանի պատմության թանգարանում կազմակերպել էր լուսանկարների ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացվող լուսանկարները պայմանականորեն բաժանված են 2 մասի` հին և նոր: Հին լուսանկարների բաժնում ներկայացված էին այգու արխիվում պահպանված և այցելուների կողմից տրամադրված լուսանկարների մի մասը:

Ցուցահանդեսի շրջանակում արխիվային լուսանկարների ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգու արխիվն ամբողջացնելուն ուղղված քայլերի յուրօրինակ դրսևորում էր: Երևանի կենդանաբանական այգին ամբողջական և մշակված արխիվ չունի: Առաջիկայում Ազգային արխիվում պահվող բոլոր այն թաստաթղթերը, գծագրերն ու մյուս նյութերը, որոնք վերաբերվում են այգուն, տեղ կգտնեն նաև Կենդանաբանական այգու արխիվում:

Հին լուսնկարների կողքին ներկայացված էին նաև նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ին մասնակցած լուսանկարների լավագույն նմուշները:

Այսօր հրապարակվեցին նաև լավագույն սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակների անունները: Պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Սարգիս Վիրաբյան (1-ին կարգի մրցանակ), Վահե Հակոբյան (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ):

Սիրողական լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Արման Կարախանյան (1-ին կարգի մրցանակ), Քրիստինա Հարությունովա (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Հաղթողները արժանացան նաև դրամական պարգևների. համապատասխանաբար 100, 50 և 25 հազարական դրամ:

Մրցույթի հաղթողներին որոշեց անկախ ժյուրին, սակայն այցելուները ևս իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունեցան. ցուցահանդեսի բոլոր օրերին այցելուները տեղում կարող էին քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Ցուսահանդեսից հետո կազմակերպիչները կհայտարարեն հաղթողի անունն ու այցելուների անունից մասնակցին խրախուսական մրցանակ կշնորհեն:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s