«Քիչ ամբիցիա, շատ բարություն». Զավեն Խաչիկյան

Գույներ, բարություն, գեղեցկություն և դրական էներգիա… Սա էին ասում մարդիկ իրենց տպավորություններն արտահայտելիս  ՄԱԿ-ի գրասենյակում բացված այսօրվա ցուցահանդեսի ժամանակ: Գլխավոր «հերոսը» հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն էր, ում լուսանկարները պատկերում են հայ բնավորությունն ու բնապատկերները:

— Այս ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ իմ ավանդական համագործակցության շարունակությունն է: Շնորհիվ ՄԱԿ-ի գրասենյակի հնարավոր եղավ ևս մեկ անգամ ցուցադրել իմ աշխատանքները, որոնք վառ և խարիզմատիկ հայերի և հայկական բնապատկերների հայելիներն են՝ արված Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում,- իր խոսքում նշեց Զավեն Խաչիկյանը:

Ցուցահանդեսը նվիրված էր ՄԱԿ-ի օրվան և կրում էր  «Միավորված գույներ խորագիրը»:  Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի ողջունել պետության ջանքերն ուղղված կայուն զարգացմանն ու բարձրացնել հանրության իրազեկությունը ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների վերաբերյալ:

Ցուցահանդրվեցին ոչ միայն Զավեն Խաչիկյանի լուսանկարներն ու պաստառները, այլ նաև նրա բացիկները, որոնք բաժանվեցին հյուրերին:

Ինչպես պատմում է լուսանկարիչը, իր առաջին բացիկը ստեղծվել է այսպես. «Վերցեցինք լուսանկարը, փակցրեցինք կարտոնի վրա և դրա տակ ձեռագրով ինչ-որ բան գրեցինք»: Այսպես ժամակի ընթացքում, նոր համակարգչային միջոցների ի հայտ գալու հետ մեկտեղ բացիկներն ավելի շատացան և կատարելագործվեցին: Իրականում, ինչպես ասաց Խաչիկյանը, բացիկները սովորական չեն, այլ նվիրված են Հայաստանի անկախության 20-ամյակին, ինչպես նաև անկախության շրջանում ստեղծված առաջին հայկական բացիկների 20-ամյակին:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2011թ. նոյեմբերի 4-ը,ժ. 15.00-17.00:

Ցուցահանդեսի ֆոտոռեպորտաժը կարող եք տեսնել այստեղ

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s