Ամաչկոտ արքայադուստրը

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

10-ամյա Ինեսսա Ղազարյանը սովորում է Երևանի թիվ 100 ներառական դպրոցի 3-րդ դասարանում: Դասերից հետո պարապում է հատուկ մանկավարժների` հոգեբանի և լոգոպետի հետ: Ինեսսան դժվարությունները հիմնականում կապված են խոսքի հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ առաջին իսկ օրվանից թե’ ուսուցիչները և թե’ երեխաները շատ լավ ընդունեցին աղջկան և փոքրիկը բարդույթներ չունեցավ:

— Սեպտեմբերի 1-ին դպրոցում միջոցառում էր կազմակերպվել և Ինեսսան ևս մասնակցում էր դրան,-պատմում է աղջկա մայրիկը` Միլենա Ավագյանը, -շատ հուզվեցի երբ դիտեցի միջոցառումը: Երբեմն շատ վատ ես զգում, երբ տեսնում ես, որ քո երեխան տարբերվում է մյուսներից: Ինեսսան սիրում է պարել, երգել, տիկնիկներով դերեր խաղալ, շփվել երեխաների հետ, թեև փոքր-ինչ ամաչկոտ է:

— Ես երազում եմ մասնակցել «Թաքնված տաղանդ» նախագծին, բարձրանալ բեմ և արքայադստեր նման բարձրացնել ոտքսն ու ժպտալ, — ասում է Ինեսսան:

Հետգրություն

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա: Նրանցից շատերը դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև դպրոցներում չկան բոլորի համար սովորելու հավասար պայմաններ:

Ռոզա Գրիգորյան 

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s