Կյանքն առանց բռնության երեխաների աչքերով

Անհոգ, երջանիկ մանկություն, արժանապատիվ ու առանց բռնությունների կյանք էին կոչ  անում երեխաները բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Կյանքն առանց բռնության» ցուցանդեսին ներկայացրած նկարների միջոցով: Ցուցահանդեսը նախաձեռնել էր Վորլդ Վիժն Հայաստանը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում: Ցուցահանդեսը նպատակ ունի հասարակությանը ներկայացնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարի կարևորությունն ու անհրաժեշտությունը:

This slideshow requires JavaScript.

Անահիտ Գրիգորյան, «Վորլդ Վիժն Հայաստան»

— Նկարների մի մասում երեխաները պատկերել են, թե ինչպիսին է կյանքն առանց բռնության, իսկ մյուս մասում բռնության տեսակներն են պատկերված: Սրանք երեխաների ընկալումներն են, նրանց ձայնն ուղղված մեզ՝ մեծահասակներիս, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց:

Ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով երեխաների խնամքի և պաշտպպանության 4 գիշերօթիկ հաստատություններում և երևանյան ու մարզային հանրակրթական 37 դպրոցներում նկարների մրցույթ էր հայտարարվել:

Հարկ է նշել, որ սա ոչ միայն պարզապես ցուցահանդես է, այլ նաև մրցույթ, որի ընթացքում ինտերնետային քվեարկության միջոցով կընտրվի հաղթող պաստառը, որը, ինչպես հայտնեցին մրցույթի կազմակերպիչները կտպագրվի և կբազմացվի: Մասնակից բոլոր 46 պաստառներով կտպագրվի 2012թվի օրացույց:

Ինչպես իրենց խոսքում նշեցին ցուցահանդես- մրցույթի կազմակերպիչները, երեխաների նկատմամաբ բռնության խնդիրը հասարակության կարևորագույն խնդիրներից է, որի մասին պետք է իրազեկվեն համապատասխան մասնագետները, ինչն էլ կնպաստի բռնության ենթարկված երեխաների՝  հասարակությունից չմեկուսանալուն:

Ցուցահանդեսին նկարների հեղինակ երեխաները ներկա չէին. «քանի որ սա մրցույթ է, նրանք ներկա կլինեն միայն փակման ժամանակ, երբ կհայտարարվեն լավագույն պաստառները»,- պարզաբանեց Անահիտ Գրիգորյանը:

Լիա Սայադյան 

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s