Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Էդմոնդ Հովհաննիսյանը տասը տարեկան է, ապրում է Աբովյան քաղաքում և սովորում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 ներառական դպրոցի 5-րդ դասարանում: Ամեն օր երկար ճանպարհը հաղթահարում են, որովհետև Աբովյանում չկա ներառական դպրոց, որտեղ Էդմոնդի հետ կզբաղվեն նաև հատուկ մանկավարժները: Սակայն բոլոր խնդիրները մոռացվում են, երբ Էդմոնդը մտնում է դասարան: Տնօրենի, ուսուցիչների ու դասընկերների ջերմ վերաբերմունքն ամեն օր նրան դպրոց են կանչում: Նա լսողության խնդիր ունի:

Էդմոնդը դասընկերներից բացի շփվում է իրենից բարձր դասարանի աշակերտների հետ:

— Իմ ամենասիրելի առարկաները մաթեմատիկան ու անգլերենն են, իսկ ֆրանսերենի դասերը սովորում եմ, որ ուսուցչուհուս չնեղացնեմ, հարգում եմ նրան:

Դասերից բացի Էդմոնդը հաճախում է նկարչության ու կավագործության, նաև ցուցահանդեսի է մասնակցել: Լուսանկարչական ապարատի ու համակարգչի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում և հմտորեն կիրառում դրանք:

Էդմոնդն իր ապագան ներկում է սիրելի գույնով` սպիտկով:

— Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ:

Էդմոնդը գնահատում է գեղեցիկն ամեն ինչում ու ասում, որ շա~տ է սիրում հատկապես գեղեցիկ աղջիկներին:

Հետգրություն

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա: Նրանցից շատերը դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև դպրոցներում չկան բոլորի համար սովորելու հավասար պայմաններ:

This slideshow requires JavaScript.

Անի Պետրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s