Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են սահմանափակումներ, նա տեսնում է հնարավորություններ

 — Հույսը մեզ ստիպում է առաջ գնալ, պայքարել այն կյանքի համար, որին մենք արժանի ենք: Ես հույսով լի եմ ոչ միայն ինձ, այլ նաև հաշմանդամություն ունեցող մյուս բոլոր երեխաների համար:

Այս խոսքերը 17-ամյա Միշելա Մայքրոֆթինն են: Միշելան Երեխաների Խաղաղության Միջազգային Մրցանակի այս՝ 2011թ.-ի մրցանակակիրն է: Առաջադրված 5 երեխաներից ժյուրին նրան է ընտրել որպես հաղթող: Մրցանակը նրան հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Միգուելը:

Երեխաների խաղաղության միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչը Դանիական «Երեխաների իրավունքներ» կազմակերպությունն է: Մրցանակը շնորհվում է  այն բացառիկ երեխային, ով իր խիզախ կամ նշանավոր գործողությամբ կամ գաղափարներով էական փոփոխություն է մտցնում վիճելի հարցերում և ազդեցություն է ունենում աշխարհի երեխաների վրա:  Միշելան կամ ինչպես նրան սիրում են դիմել իր մտերիմները՝ Շաելին, այս տարի որոշեց մասնակցել մրցույթին իր ծրագրով, որով նա քայլեր էր առաջարկում Հարավային Աֆրիկայի հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության համար:

Մրցանակաբաշխության ժամանակ Հաագայում՝ մեծ դահլիճում, որտեղ հավաքված էին բազմաթիվ միջազգային հյուրեր, կառավարության և տարբեր միջազգային կազմակերոպությունների ներկայացուցիչներ, հարավաֆրիկացի աղջնակին հանձնեցին մրցանակը՝ Նկոսին, որն իրենից ներկայացնում  է աշխարհը պտտող երեխայի պատկերով մի քանդակ: Քանդակը խորհրդանշում է այս մրցանակի նշանակությունը. վերջին տարիների ընթացքում այն հասել է միլիոնավոր մարդկանց, և Շաելիին  այն տրամադրեց մի հարթակ, որտեղից նա կարող էր ասել իր խոսքը և պատմել իր քաջությունների մասին:

— Հուսով եմ, որ իմ գործողությունները  աշխարհը կդարձնեն ավելի ընդունող և հյուրընկալ ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլ նաև բոլորի համար, քանի որ մենք բոլորս էլ տարբեր ենք և բոլորս էլ ընդունված լինելու կարիք ունենք՝ անկախ նրանից՝ ունենք հաշմանդամություն, թե ոչ:

Շաելին ծնվել է ուղեղային կաթվածով, ինչի պատճառով էլ նրա ձեռքերի և ոտքերի ֆունկցիան սահմանափակ է: Երբ նա 9 տարեկան էր, իր ընկերների և քրոջ հետ միասին նրանք ստեղծեցին մի ծրագիր, որի միջոցով սկսեցին գումար հավքել իր համար մոտորասայլակ գնելու համար: 7 շաբաթ անց նրանք արդեն ունեին ավելի շատ գումար, քան ակնակալում էին հավաքել: Այնուհետև Շաելին որոշեց օգնել ավելի շատ երեխաների: Այդ ծրագիրը վերաճեց Շաելի քարոզարշավի՝ մի պրոֆեսիոնալ կազմակերպության, որն ամեն տարի օգնում է Հարավային Աֆրիկայում ապրող  հաշմանդամաթյուն ունեցող ավելի քան 3000  երեխաների՝ տրամադրելով սարքավորումներ և պաշտպանելով նրանց իրավունքները:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s