Նրա աշխարհը կառուցված է երազանքներից …

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Մանե Մարգարյանը 13 տարեկան է, սովորում է Գայի անվան թիվ 129 դպրոցի 9-րդ դասարանում: Նա դեռ մանկուց հենաշարժողական համակարգի խնդիր ունի:

Դպրոցի հատուկ մանկավարժ Արմինե Գևորգյանի խոսքերով նա շատ ակտիվ է և միշը մասնակցում է դպրոցի միջոցառումներին:

Մանեն խելացի և ընկերասեր է, ազատ ժամանակ շատ է սիրում երաժշտություն լսել, ուղղակի պաշտում է Ռուբեն Սասունցու երգերը: Նա շրջապատված է բարի մարդկանցով և հոգատար ծնողներով, ովքեր դժվար պահերին միշտ իր կողքին են և օգնում են ցանկացած հարցում: Մանեն ապրում է իր երազանքներով, և երջանկությունը դառնում է անսահման, երբ դրանք կատարվում են:

— Ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ առողջ և անսահման երջանիկ լինեն , երբեք չմտահոգվեն և միշտ բարի գործեր կատարեն: Երազանքս է դառնալ բժիշկ (վիրաբույժ) և գիտեմ, որ յուրաքանչյուր լավ բանին հասնելու համար պետք է խելացի լինել ու ես աշխատում եմ լավ սովորել դպրոցում:
Մանեն շատ լավ տիրապետում է համակարգչին և համացանցի շնորհիվ ձեռք է բերել շատ ընկերներ, որոնց հետ հաճախ է հանդիպում, զրուցում և կիսվում տարբեր թեմաների շուրջ:
— Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ կողքիս են ինձ հասկացող ընկերներս, իսկ ընկերությունն իմ կյանքում մեծ և կարևոր տեղ ունի:

Հետգրություն

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա: Նրանցից շատերը դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև դպրոցներում չկան բոլորի համար սովորելու հավասար պայմաններ:

Վերոնիկա Ավետիսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s