Ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

— Երբեք չեմ ցանկացել, որ Մերին հասարակությունից կտրված զգա իրեն, մեկուսանա, այդ պատճառով էլ նա չի գնացել հատուկ դպրոց, փոխարենը հաճախել է հանրակարթական դպրոց, — պատմում է Մերիի մայրը` Արմինեն:

Մերի Ղազարյանը 16 տարեկան է, այս տարի ավարտել է 180 ներառական դպրոցը:

Նրա համար ուսուցման գործընթացը դժվար է եղել, որովհետև նրա լսողությունը թույլ է զարգացած: Սակայն դա նրան չի խանգարել ներառվել հասարակություն և իր հասակակիցների շրջապատ:

Հաղթահարելով ուսումնառության սկզբում եղած դժվարությունները` Մերին ավելի ու ավելի ինքնուրույն, հետաքրքրասեր ու աշխատասեր է դարձել: Նա շատ է սիրում նկարել, լուսանկարել, իրենց այգու ծաղիկները խնամել, վավերագրական ֆիլմեր դիտել, ինչպես նաև գեղեցիկ հյուսքեր անել (մայրիկից է սովորում):

— Ամենից շատ սիրում եմ  պարել, հատկապես սպորտային պարեր: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ հեռուստացույցով հետևում էի «Պարիր, թե կարող ես» նախագծին` մասնավորապես ծրագրի հաղթող Հայկ Հոբոսյանին: Հենց նա էր, որ իմ մեջ սպորտային պարերի նկատմամբ սեր առաջացրեց,-պատմում է Մերին:

Ծրագրի նկարահանումներից մեկի ժամանակ նաև հանդիպել են Հայկին:

— Աղջիկս շատ էր ոգևորվել տեսնելով, թե ինչպես է նա պարում: Նկարահանումների ավարտից հետո մոտեցանք Հայկին, ծանոթացանք, և շատ շուտով Մերին սկսեց հաճախել նրա սպորտային պարերի դասերին,-պատմում է Մերիի մայրիկը:

Մերին նաև հաճախում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում գործող մեդիաակումբի հանդիպումներին:

— Ամեն դասից հետո ոգևորված պատմում է, թե ինչ են արել, ինչ են սովորել ֆոտոյի և վիդեոյի դասերին: Հատկապես լուսանկարչության պատմությամբ է հետաքրքրվում, թե ինչպես է, օրինակ, ստեղծվել ֆոտոխցիկը, առաջին լուսանկարը և այլն», — փաստում է մայրը:

16-ամյա աղջիկը շատ ընկերներ ունի, սակայն նրա մտերիմ ու անդավաճան ընկերուհին Անահիտն է.

Միասին պատկերասրահներ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր են հաճախում: Անահիտը շատ է օգնում ընկերուհուն. սովորեցրել է համակարգչից օգտվելու հմտությունները, միասին նաև նկարչության դասերի են հաճախել: Այժմ արդեն Մերին սկսել է սովորել նաև ժեստերի լեզուն:

Նրա ամենամեծ երազանքը սակայն պրոֆեսիոնալ պարուհի դառնալն է:

Լիա Սայադյան 

Հետգրություն

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա: Նրանցից շատերը դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև դպրոցներում չկան բոլորի համար սովորելու հավասար պայմաններ:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s