Ուզո՞ւմ ես կենդանի տոնածառ ունենալ, առանց ծառահատման

Եթե որոշել եք Ամանորը դիմավորել կենդանի տոնածառով, սակայն չեք ուզում ծառահատումների մասնակից դառնալ, Երևանի կենդանաբանական այգին այլընտրանքային` բնապահպանական տարբերակ է առաջարկում:

Ամեն տարի` ամանորյա տոներին ընդառաջ, Հայաստանի անտառներից, ծառահատումների արդյունքում, հազարավոր եղևնիներ են անհետանում: Իսկ տոներից հետո Ամանորի կենդանի խորհրդանիշները հայտնվում են աղբանոցում: Եթե դուք կարևորում եք Ամանորին տանը բնական տոնածառի առկայությունը, ծաղկամանով եղևնիների վարձակալությունը կարող է հարցի լուծման հրաշալի միջոց դառնալ:

Ցանկացողները հնարավորություն կունենան դեկտեմբերի 15-ից գալ Երևանի կենդանաբանական այգի և անձամբ ընտրել իրենց ծառը: Կազմակերպիչներն ավելի ուշ` պատվիրատուին հարմար ժամկետներում, ծառը կառաքեն նշված հասցեով:

Ծառերի հետ կտրվի տվյալ ծառատեսակի խնամքի և պահպանման վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, որը կօգնի այն պահել անվնաս: Վարձակալության դեպքում ծառերը պատվիրատուի բնակարանում կարող են մնալ մինչև հունվարի 15-ը:

Եղևնու վարձակալության արժեքը 25.000 դրամ է: Ձեռքբերման համար պետք է վճարել 40.000 դրամ: Առաքումը Երևանի տարածքում անվճար է:

Գնելու դեպքում ծաղկամանով ծառերը Ծննդյան տոներից հետո կարող եք նվիրաբերել որևէ կրթօջախի կամ գարնանը տնկել ձեր իսկ տան կամ շենքի բակում:

Նախագծից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (+37410) 562 362, (+37494) 482218


About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s