«Դորիանս»-ի առաջին ձայնասկավառակն արդեն վաճառքում է

«Fly» (թռիչք). այսպես է կոչվում Դորիանս ռոք խմբի առաջին ու երկար սպասված ձայնասկավառակը: Այսօր տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը, ընդ որում` երկու փուլով. նախ լրագրողներին ներկայացվեցին ձայնասկավառակի մասին պատմող աշխատանքները, ապա արդեն տեղի ունեցավ խմբի մենահամերգը:

Ինչպես նշեցին սիրված խմբի անդամները, սկավառակի ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում՝ «Շարմ» ընկերության ստուդիայում, միքսվել՝ Բրյուսելում, մասթերինգն արվել է Փարիզում՝ «Երևան» փրոդաքշնի աջակցությամբ։

«Ձայնասկավառակում տեղ է գտել 10 հեղինակային երգ: Նրանցից բոլորն էլ, բացառությամբ «Ես կուլամ» երգի, անգլերենով են: Երգերից շատերի երաժշտությունները գրել է խմբի սոլո երգիչ Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, ինչպես նաև մեկ երգ գրվել է խմբի կողմից, մեկի խոսքերն էլ Արմեն Մարտիրոսյանն է հեղիանակել»,-հանդիպմանն ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը: Իսկ Գոռ Սուջյանը հավաստիացրեց, որ ինքը սիրված երգ չունի` անելով հետևյալ համեմատությունը. «Չես կարող ասել տասը մատներից որն ես ամենաշատը սիրում»,- ասաց նա: Ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներն, ըստ նրա, տևել են 1,5 տարի:

Ձայնասկավառակի անվանման պես ընտրությունը պայմանավորված է համանուն երգով, որը, ինչպես նշեց Գոռ Սուջյանը, «հաջողություն ունի»: Ձայնասկավառակի բոլոր երգերը, բացառությամբ «Ես կուլամ»-ի, անգլերենով են, ինչը Դորիանսի» պրոդյուսեր Վահագն Գևորգյանը բացատրեց այսպես.

-Երգերը անգլերեն լեզվով են, որովհետև միտում կա դրսի շուկա դուրս գալու, իսկ այստեղ հաջողություններ արդեն կան։ Այս ձայնասկավառակը նաև սպասվում էր դրսում, ռոք ասպարեզի պրոֆեսիոնալները ճանաչում են խմբին:

Իսկ վերջում «Դորիանսը» խոստացավ, որ կլինի մենահամերգ, ինչի համար լուրջ աշխատանք է տարվում:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s