Մեր նոր ձեռքբերումները

«Արևածաղիկ»  ամսաթերթին կից գործող մեդիաակումբի պատանի լրագրողներն ավարտեցին լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները և ստացան իրենց ավարտական վկայականները:

Մեդիաակումբի նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:

Պատանիները տեսական դասերին զուգահեռ պարբերաբար մասնակցել են նաև ֆոտո- և վիդեոարշավների, ֆիլմերի դիտում-քննարկումների, ուսուցողական և գործնական այլ միջոցառումների: Հուլիսի վերջին Վրաստանի և Չեչնիայի երիտասարդների հետ Ուռեկի հանգստյան գոտում մեդիաակումբի անդամները մասնակցեցին «Իմ մասին» մեդիաճամբարին: Իսկ 2011-ի հոկտեմբերին կայացավ նրանց լուսանկարների առաջից ցուցահանդեսը, որի մասին պատմել ենք մեր նախորդ համարներում:

Վերոնիկա Ավետիսյան.

— Դասերը շատ նոր բան փոխեցին և ավելացրեցին իմ կյանքում. այժմ ես չեմ կարողանում պատկերացնել իմ կյանքն առանց ֆոտոխցիկի, առանց լուսանկարչության: Զարգացրել ենք լուսանկարը ճիշտ ընկալելու և նկարահանելու մեր կարողությունները և դրանք շատ անգամ փորձել ենք կիրառել գործնականում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա շփվելու մեր ակումբավարների` Վահեի ու Հայկի հետ:

Լիա Սայադյան.

— Ինձ համար շատ կարևոր էր մեր առաջին ցուցահանդեսը: Շատ ուրախ, լուսավոր ու յուրօրինակ էր: Միանգամայն այլ զգացողություն է, երբ տեսնում ես քո արած աշխատանքները ցուցահանդեսում, քանի որ միշտ չէ, որ նման հնարավորություն ես ունենում: Էլ չեմ խոսում նախապատրաստական գործընթացի և հաճելի իրարանցման մասին, ինչն ինձ համար հաճելին և օգտակարը համատեղելու հիանալի հնարավորություն էր:

This slideshow requires JavaScript.

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s