Ներքին մի ուրախություն կա Ամանորի տոնակատարության մեջ, ասես սպասում ես, թե ահա հրաշք է կատարվելու:
Ես բացահայտեցի, որ Ամանորին հրաշքներն էլ են պատահում, բայց նրանց հետ, ովքեր հավատում են այդ հրաշքների գոյությանը:
Անկեղծորեն հավատում եմ Ամանորի հետ կապված բոլոր հրաշքներին: Եվ ոչ թե այդ հրաշքի իրական դառնալը շատ է պետք, այլ սպասումն ինքն արդեն զարդարում է իմ տոնը:
Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի Ամանորի իր հրաշքը: Ինձ համար Ամանորի հրաշք են՝ տնոածառը, նվերենրը, Ձմեռ պապը:
Հավատում եմ, որ Ձմեռ պապիկը ունակ է գեղեցկացնելու ամբողջ աշխարհը:
Մոտ է այն հրաշք պահը, երբ բոլորի հայացքները կուղղվեն դեպի նա և հրաշքներ կհայցեն նրա ջերմ ձեռքներից:
Ըստ սովորության` գրում եմ քեզ իմ ցանկությունների շարքից գոնե մեկի՝ կրկին մանուկ դառանլու թաքուն ակնկալիքով:
Մանկության հեռավոր օրերի ոսկե գիրք, ահա թերթում եմ քեզ ու անուրջ ես թվում, գաղափարական մի պատրանք, որ անհրաժեշտ ես ամեն մեկին գեթ մի պահ գիտակցելու համար, որ եղել է ժամանակ, որտեղ չկար կեղծ ու պղծված ոչինչ, այլ ամեն ինչ մաքուր էր, անաղարտ ու ջինջ:
Տարիները վազում են, գլորվում, ասես փախչում են ինչ-որ մեկից:
Հեքիաթ ես, երազ, ու թվում է ինձ, թե պատրանք դարձար մի գիշերում: Քնեցի մանուկ ու արթանացա մեծ:
Այժմ աչքիս առաջ, մի հին կինոժապավենի նման ձգվում են դեպքեր ու դեմքեր:
Անհայտության խավարից ականջիս են հասնում սիրելու ու հարազատ մարդկային զրույցներ, մի վաղեմի երգի անուշ հատվածից:
Սրբելով արձունքներս, փորձում եմ փրկել մնացածն ու հնարավորը, իմ մանկության կյանք խորասուզվող ոսկե մակույկից, որ Աստված գիտե, ինչ փոթորիկների դեռ կհանդիպի:
Անէանալով ժամանակի մեջ ու մոռանալով նրա մասին` հանկարծ նկատում եմ, որ շուտով կհալվի վերջին աստղիկը և մանկությունը կման որպես կյանքիս պայծառ այգաբաց:
Աննա Գյոզալյան