Թե ինչի մասին ենք երազում…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուն

Ամանորն այն միակ տոնն է, որն ակամայից բոլորին լավատեսությամբ է վարակում և, անկախ տարիքից, մարդիկ հրաշքի են սպասում, երազանքներ պահում: «Հույսի կամուրջ» ՀԿ մեդիաակումբի անդամներըս երազանքներ ունեն, որոնց մասին միայն Ձմեռ պապը չէ, որ կիմանա: Գիտեք, երազանքներն ու ցանկությունները որոշակի պատկերացում են տալիս մարդկանց մասին: Դե ինչ, «Արևածաղիկի» հավատարի’մ ընթերցող, պատանի լրագրողներին ճանաչելու լավ հնարավորություն ունես:

ՄՈՒՇԵՂ ՀՈՎՍԵՓՅԱՆ. — Երազում եմ այս տարի այնպիսի բան անել, որը մեծ ճանաչում կունենա: Դեռ չգիտեմ, թե դա ի՞նչ կլինի:

ԼԻԱ ՍԱՅԱԴՅԱՆ. — Մանկությունս հետ բերել եմ երազում, երբ 6-8 տարեկան էի, գոնե մեկ ակնթարթ…

ՎԵՐՈՆԻԿԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. — Պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ եմ ուզում, որ լավ լուսանկարներ նկարեմ: Ջասթին Բիբերին տեսնելն ինձ համար նույնպես երազանք է:

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՍՏՅԱՆ. — Թող այս ձմռանն ամեն օր ձյուն գա: Իսկ Ձմեռ պապից նոր օբյեկտիվ եմ ուզում ապարատիս համար:

ԱՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ. — Հրա¯շք եմ ուզում:

ԱԳՆԵՍ ԳԱՍՊԱՐԲԵԿ. — Կիթառ եմ ուզում ու մեկ էլ, որ քննություններս լավ հանձնեմ:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. — Խաղաղություն միշտ լինի, այլևս աղետներ չլինեն, մարդիկ, հատկապես մանուկները, երջանիկ լինեն: Եվ ուզում եմ, որ մանկատներ ու ծերանոցներ չլինեն:

ՇՈՒՇԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ. — Ձմեռ պապից շա¯տ կոնֆետ եմ խնդրել: Եվ ուզում եմ այս տարի ԲՈՒՀ ընդունվել:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ. — Պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ եմ ուզում:

ԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. — Դեռ մանկուց հեծանիվ եմ երազում…

ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. — Ուզում եմ բոլոր քննություններս լավ հանձնել ու լավ սովորել:

ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. — Մի տուփ լուցկի եմ ուզում:

ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. — Ուզում եմ շա¯տ ընկերներ ունենալ, ովքեր ինձ հետ անկեղծ կլինեն: Առանց նրանց չեմ կարող, ընկերներս են կյանքիս վառ գույները:

ՍԻԼՎԻ ՀԱԿՈԲՅԱՆ. — Տոնածառի տակ մի տուփ եմ ուզում դրված լինի, որն ամեն անգամ բացելիս պահածս ցանկությունը կատարվի:

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. — Մի սենյակ եմ ուզում, որտեղ կլինի ամեն ինչ նկարելու և քանդակելու համար:

ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ. — Ուզում եմ Հայաստանի համար հաջող տարի լինի բոլոր բնագավառներում, և մարդիկ ժպտալու շա¯տ առիթներ ունենան:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՐԱԲԽԱՆՅԱՆ. — Աշխարհում խաղաղություն թող լինի, ու բոլոր երեխաները միշտ ժպտան:

ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. — Այս տարի բուհ ընդունվելն իմ ամենամեծ ցանկությունն է:

ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. — Հավատը, որ երազանքն իրականանալու է, մարդուն առաջ գնալու ուժ է տալիս: Բոլորի երազանքների հետ միասին ուզում եմ, որ իմն էլ կատարվի. երազում եմ լինել Անիում և Իսպանիայում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ


Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Թե ինչի մասին ենք երազում…

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s