Հավատն է, որ հրաշքներ է ծնում

Դեկտեմբերի երեքին Անի Քոչարի և Արման Մուշեղյանի ընտանիքն ամբողջացավ առաջնեկի` Դավիթի ծննդով: Հիշեցնենք, որ  Անին «Արևածաղիկի» ավագ սերնդի լրագրողներից է, «Ես,Yes» ամսագրի գլխավոր խմբագիրը և արդեն «Անի Քոչար» փրոդաքշնի գլխավոր տնօրենը, ով իր ամուսնու` «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանի հետ ծանոթացել էր մեր ամսաթերթի 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Արմանի մասին ևս առիթ ունեցել են պատմելու, սակայն նրանց որդու` Դավիթի ծնունդից հետո որոշեցինք կրկին զրուցել նրանց հետ:

Անի, ինչպե՞ս է Դավիթը, ինչպե՞ս եք զգում ձեզ:

— Փառք Աստծո, շատ լավ ենք: Դժվար է երկուսիս համար էլ. ես շատ եմ հոգնում, քիչ եմ քնում, բայց մյուս կողմից երջանիկ շրջան է:

Քառասունք պահու՞մ եք:

— Որպես այդպիսին ավանդական քառասունք ոչ: Պարզապես դա նրա հետծննդյան ձևավորման առաջին փուլն է և Դավիթը դեռ սովորում է իր նոր վիճակին, հարմարվում իր համար նոր, մեծ ու լուսավոր այս աշխարհին: Քառասունքը նրա առողջության ու հանգստության համար է: Ես չեմ հավատում չար աչքի և նման այլ բաների: Ամենակարևորը` Աստծո հանդեպ հավատն է:

Ե՞րբ եք պատրաստվում կնքել Դավիթին:

— Ես և ամուսինս այն քրիստոնյաներից ենք, ովքեր կարծում են, որ մարդը պետք է հասուն տարիքում կնքվի, որպեսզի գիտակցի դրա կարևորությունն ու իմաստը: Ինքս վերջին 1-2 տարում եմ կնքվել Արմանի խնդրանքով: Նախքան որդուս ծնվելը որոշել էի հիվանդանոցից միանգամից նրան Էջմիածնի Ս.Հռիփսիմե եկեղեցին տանել: Ես միշտ այդ եկեղեցին եմ գնում, այնտեղ էլ կնքվել եմ: Ասեմ, որ շատ եմ հավատում Ս.Հռիփսիմեին, բազմաթիվ աղոթքներ եմ ուղղել նրան, ու միշտ զգացել եմ նրա ազդեցությունն իմ կյանքում: Բայց Արմանը խնդրեց սպասել որոշ ժամանակ ու քանի որ տղայիս քառասունքը հին Նոր տարուն է լրանում, Սուրբ ծնունդը հրաշալի առիթ կլինի, որպեսզի Դավիթը առաջին անգամ եկեղեցի գնա ու ստանա բարձյալի օրհնանքը:

Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ գիկեցիք նրան ու հասկացաք որ արդեն մայրիկ ու հայրիկ եք:

Անի — Բոլոր դժվարություններն անետանում են այն վայրկյանից, երբ այդ փոքրիկ, անմեղ արարածին գիրկդ ես առնում: Անչափ երջանիկ պահ էր, ու կարծես երկնքում լինեի: Հարազատերս, Արմանը, ընկերներս հիվանդանոցում էին երբ ծնվեց Դավիթը: Շատ հպարտ էի, որ կարողացա առողջ բալիկ լույս աշխարհ բերել: Դավիթն ամբողջությամբ փոխել է կյանքս, ու ամեն օր մի նոր բան եմ զգում, որը նման չէ նախորդին: Այդ զգացմունքները բառերով անկարելի է բացատրել:

Արման — Նրա ծնվելուց առաջ էլ, երբ մտածում էի, որ հայր եմ դառնալու, շատ երջանիկ էի ինձ զգում: Երբ որդիս ծնվեց հպարտ էի ու անչափ երջանիկ: Հասկացա, որ արդեն ապրելու և պատասխանատու եմ լինելու երեքիս համար:

Անկասկած պարտականությունները և հոգսերը ավելացել են. կարողանու՞մ եք զբաղվել երեխայի խնամքով:

Անի -Հիմա դժվար շրջան է ու երեխաս անընդհատ խնամք է պահանջում, ամբողջ օրս նրան եմ տրմադրում: Դավիթն իմ առաջին երեխան է ու անփորձ մայրիկ եմ, այդ խատճառով էլ մինչև քառասունքի լրանալը մայրիկիս տանն եմ ապրում: Մայրս և ավագ քույրս օգնում են ինձ ու շատ բան կա որ դեռ չգիտեմ` սովորում եմ մայրիրկիցս: Դավիթն այնքան փոքր է ու նուրբ, որ երբեմն նույնիսկ վախենում եմ դիպչել կամ համբուրել: Մեր տանը հիմա ոչ ոք չի քում ու բոլորը նրանով են զբաղված: Շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ կողքիս են ու ինձ հետ կիսում են այս հաճելի հոգսերը:

Արման — Ճիշտն ասած, նրան գրկելիս վախենում եմ, քանի որ դեռ շատ փոքրիկ է ու շատ շարժուն: Երբ մի քիչ մեծանա, մեր շփումն էլ կշատանա: Առհասարակ շատ եմ կարևորում հոր դերը երեխաների դաստիարակության գործում, քանի որ կնոջ և տղամարդու ախշարհայացքի տարբերությունը մեծ է ու երեխան պետք է երկուսին էլ ծանոթ լինի:

Արման, հայրերը թեև զուսպ են իրենց զգացմունքներում, բայց մայրերից ոչ պակաս երջանկանում ու հպարտանում են ծնող դառնալու փաստով: Ի՞նչ փոխեց Դավիթը ձեր կյանքում:

— Անկեղծ ասած, անակնկալների ու հրաշքների չէի հավատում, բայց կյանքը ցույց տվեց, որ եթե շատ ես հավատում` անհնար ոչինչ չկա ու այդ հավատն ավելի է ամրապնդվում, երբ կողքիդ կյանքիդ կեսն է, ով սիրում է քեզ: Վթարից հետո շատերը թերհավատոորեն էին մոտենում ամեն ինչին ու որևէ լավ բանի հույս չունեին, բայց ես հավատում էի, և համոզվեցի, որ հրաշքներ իսկապես լիում են: Դավիթն էլ իր ծննդով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատի ուժը շատ բան կարող է փոխել:

Հեքիաթներ կարդու՞մ եք Դավթի համար, թե՞ դեռ վաղ է:

Անի — Ոչ դեռ չենք կարդում, երբ մի քիչ կմեծանա ու ավելի շատ արթուն կմնա անպայման կկարդանք: Սակայն հիմա օրվա ընթացքում նրա համար դասական երաժշտություն եմ միացնում և կարծում են` դա հետագայում իր դրական աղեցությունը կունենա նրա մտավոր զարգացման հարցում: Դավիթի առաջին գիրքը եկեղեցուց եմ գնել, երբ նա դեռ չէր ծնվել: Այն գրավեց թե’ արտաքնով, թե վերնագրով` «Ում են այցելում հրեշտակները»: Այն որևէ կրոնական ուղղություն չունի և շատ գեղեցիկ հեքիաթների հավաքածու է:

Արդեն ծրագրեր ունե՞ք ձեր որդու ապագայի հետ կապված:

— Ես և Անին շատ ակտիվ ենք եղել դեռ դպրոցական տարիներց ու կարծում եմ` որդիս էլ այդպիսին կլինի: Խորհուրդներ, իհարկե, կտամ, բայց կթողնեմ ինքն ընտիր իր մասնագիտությունը: Ինչ ոլորտ էլ որ ընտիր հետագայում, շատ եմ ուզում` լավ մարդ, լավ հայ ու նախանձելի զավակ լինի:

Սիրու՞մ եք Ամանորը, ինչպե՞ս եք պատրաստվում:

Անի — Շա~տ եմ սիրում Ամանորն ու Սուրբ Ծնունդը, դրանց հետ կապված յուրաքանչյուր ավանդույթ: Հավատում եմ հրաշքներին, հատկապես Ամանորին: Երբ պետք է դիմավորեինք 2011-ը, գնումներ կատարելիս մի ձնեմարդ գնեցի ու երբ տուն բերեցի, միայն այդ ժամանակ նկատեցի, որ մեկ մարմին և երեք գլուխ ունի այդ հետաքրքիր խաղալիքը: Կարծում եմ` դա պատահական չէր, քանի որ երազանք էի պահել, որ 2012-ը երեքով դիմավորենք ու այդպես էլ եղավ: Մեր Ամանորի նվերը  տարեվերջին ծնվեց: Հետաքրքիր զգացողություն է, երբ երազանքդ իրականանում է: Վստահ եմ, որ հավատն է հրաշքներ ծնում:

Հավատու՞մ եք Ձմեռ Պապի գոյությանը: Ամանորին ի՞նչ եք նվիրելու Դավթին:

Անի — Հրաշքներին եմ հավատում և դա ինձ հաճելի է ու շատ է դուր գալիս: Կարծում եմ` տխուր է այն մարդկանց կյանքը, որ չեն հավատում: Ձմեռ Պապին էլ պետք է հավատալ առանց տեսնելու, դրանում է նրա առանձնահատկությունը:Դավիթը շատ նվերներ է ստանում ու Ամանորին էլ կստանա, բայց նա դեռ փոքր է Ձմեռ Պապին ընկալելու համար: Սա որդուս առաջին, բայց չգիտակցված Ամանորն է, իսկ հաջորդ տարիներին շատ անակնկալներ կպատրաստենք նրա համար ու նվերներն էլ արդեն ըստ նրա նախասիրությունների կընտրենք:

Ի՞նչ է հարկավոր ընտանիքին երջանկությամբ ու սիրով ապրելու համար:

Արման— Առաջնայինը փոխադարձ սերն է, որ երջանկության զգացում է ծնում: Ձևական ու արհեստական ոչինչ չպետք է լինի ընտանիքում: Շատ կարևոր է կողակցիդ հանդեպ հարգնքը, հավատն ու վստահությունը:

Անի Պետրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s