Հետաքրքիր միջադեպ Ամանորին

Ձմեռ էր: Դեկտեմբեր ամսվա վերջին օրերն էին:  Ես զարդարում էի եղևնին: Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ մեզ կայցելի Ձմեռ պապը: Անցավ ևս մի քանի օր և վրա հասավ դեկտեմբերի 31-ը: Մենք եռուզեռի մեջ էինք:

Պատրաստում էինք սեղանը, դասավորում Ամանորի բարիքները: Մոտենում էր գիշերվա 12-ը: Մենք հավաքվել էինք սեղանի շուրջ ու սպասում էինք ավանդական զանգերին: Ահա վերջապես հնչեցին զանգերը, ու մենք մեկս մյուսին սկսեցինք հղել շնորհավորական խոսքեր: Դեռ չէինք հասցրել ավարտել մաղթանքի խոսքերը, երբ հնչեց ևս մի զանգ: Մենք ապշած նայեցինք միմյանց և հետո հասկացանք, որ դա մեր դռան զանգն է: Ես վազելով մոտեցա դռանը և բացեցի այն: Ա՜յ քեզ հրաշք: Մեզ հյուր էր եկել Ձմեռ պապը: Ես շատ էի ուրախացել:

Նա ուսից վար բերեց նվերով լի պարկը, շնորհավորեց ինձ և հանձնեց իմ նվերը: Ես այնքան էի տարվել այդ տեսարանով, որ ակամա քաշեցի Ձմեռ պապիկի մորուքից, ի զարմանս ինձ Ձմեռ պապի մորուքը պոկվեց: Ու ես այդ մորուքի տակ տեսա շատ ծանոթ մի դեմք: Այդ պահին Ձմեռ պապը հանեց նաև իր գլխարկը, և մենք բոլորս քարացանք զարմանքից: Այդ Ձմեռ պապը իմ հարազատ քեռին էր: Մենք բոլորս լիաթոք ծիծաղեցինք: Ահա այսպիսի զավեշտներ էլ են պատահում Ամանորի տոներին:

Սրբուհի Հախվերդյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s