Ուշադրություն, մրցույթ. ուզո՞ւմ ես լրագրող դառնալ

«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 13-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթի ստեղծողներից մեկը:

Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով:

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն`

1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է»,

2. «Այս աստղազարդ երկնքի տակ»,

3. «Նրա աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը»:

Անհրաժեշտ է նշել նաև տարիքը, դպրոցը և հեռախոսահամարը:

Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն 2012 թ. հունվարի 23-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածը` ուղարկելով myarevatsaghik@gmail.com էլ.փոստին կամ Կորյունի 19 ա հասցեով:

Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:

Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական:

Պատանիները կմասնակցեն նաև լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացներին:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s