Իսպանա-կոլումբիական սեր …

„Tsamina mina eh eh…. Waka Waka eh eh…”  Հիշեցիք չէ այս երգը: Ընդամենը այս մի քանի բառը լսելով` միանգամից հիշում ենք Ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնությունը:

Պարզվում է, որ ֆուտբոլի մեծ երկպագու է նաև Շակիրան` ում վստահված էր „Waka Waka” երգի կատարումը: Սակայն շիկահեր գեղեցկուհին մինչև վերջերս ավելի շատ Իսպանիայի արքայական թիմի` Ռեալ Մադրիդի երկրպագուն է եղել, մինչև որ…

 Անցյալ տարի պապարացիները նկատել են, թե որքան կլանված է նա դիտում Բարսելոնայի ակումբի խաղերից մեկը և առավել մեծ ոգևորությամբ արձագանքում ակումբի կենտրոնական պաշտպան Ջեռարդ Պիկեի խաղին:

Երգչուհին ու ֆուտբոլիստը ծանոթացել են Հարավային Աֆրիկյանում, ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, երբ երգչուհին պետք է նկարահաներ  առաջնության հիմնի` «Waka, waka» երգի տեսահոլովակը: Այդ ժամանակ Շակիրան լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկում նշել է.

Ինձ շատ է դուր գալիս Դավիթ Վիլյայի խաղը: Սակայն ես ավելի հավանեցի իսպանական մյուս խաղացողի` պաշտպան Ժերար Պիկեի խաղը: Բացի այդ, նա շա~տ գեղեցիկ է:

Որոշ ժամանակ տարբեր լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե 34-ամյա կոլումբիացի երգչուհուի և Բարսելոնայի կենտրոնական պաշտպան և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, 24-ամյա Ջեռարդ Պիկեի միջև սիրավեպ է սկսվել: Սակայն իր բոլոր հարցազրույցների ժամանակ Շակիրան ժխտում էր այդ լուրը` ասելով, որ ինքը շատ կլանված է իր աշխատանքով, իսկ Պիկեն` սպորտային գործունեությամբ:

Սակայն համառ պապարացիները նրանց միասին լուսանկարել են Բարսելոնայում, ուրախ ու երջանիկ շրջելիս, ինչից հետո այլևս անիմաստ էր որևէ բան թաքցնելը:

Ասում են` երկու սատղերի` պապարացիների կողմից հետապնդվելը շատ խիստ բարկացրել է անգամ Պիկեյի մարզչին` Գվարդիոլային, ով իր խաղացողին խնդրել է հաստատել Շակիրայի հետ իր հարաբերությունները` վերջնականապես հանգիստ կյանք վերահաստատելու համար:

2011-ի հունվարին երգչուհին հայտարարեց արգենտինացի իրավաբան Անտոնիո դե լա Ռուայի հետ իր 11 տարվա ամուսնության ավարտի մասին:

Որոշ ժամանակ անց երգչուհին հաստատեց Պիկեի հետ իր հարաբերությունները`  Twitter-ի իր էջում տեղադրելով համատեղ մի լուսանկար, որտեղ որպես մեկնաբանություն գրել էր. «Ձեզ եմ ներկայացնում իմ արևի շողը»:

Այդ օրվանից նա Ռեալ Մադրիդի երկրպագուից դարձավ Բարսելոնայի երկրպագու:

Իսկ իր` Բարսելոնայում կայացած համերգներից մեկի ժամանակ երգչուհին ուղղակի ցնցեց հանդիսատեսին, ով ոչ միայն տեսավ կոլումբիական սոխակի, այլև Բարսելոնայի ֆուտբոլային թիմի կեսի ելույթը: Թիմը նախորդ օրը հաղթել էր հանդես գալով չեմպիոնների լիգայում: Շակիրան բեմ հրավիրեց ոչ միայն իր սիրեցյալին, այլև վերջինիս խաղընկերներին և սկսեց սովորեցնել նրանց իր կրակոտ պարը:

24-ամյա ֆուտբոլիստին բացարձակապես չի անհանգստացնում իր և Շակիրայի միջև եղած 10 տարվա տարիքային տարբերությունը: Ֆուտբոլային նախանձելի կարիերայից հետո նա այժմ կարող է դառնալ ընտանիքի երջանիկ հայր:

Երկու հայտնիների ամուսնությունը նախատեվում է 2012-ի ավարտին: Սպասենք, կտեսնենք…


Լիա Սայադյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s