Էթիկայի կանոններ սոցիալական ցանցերից օգտվողների համար

Այսօր սոցիալական ցանցերը մեծ տարածում են գտել: Դրանք առանձին համայնք են, որտեղ «բնակվելը», միմյանց հետ շփվելը ևս իր կանոններն ունի:

Խոսքը, իհարկե, այն կանոնների մասին չէ, որ սահմանել են իրենք` կայքերը, այլ այն չգրված օրենքների, էթիկայի սկզբունքների, որոնց արժի հետևել կամ գոնե նկատի ունենալ:

Եվ այսպես, «Արևածաղիկը» իր սոցիալական ցանցերի լիարժեք կամ էլ նորեկ անդամ դարձած ընթերցողներին.

  1. Գրե՛ք հայատառ: Բացի այն, որ այդպես ավելի ճիշտ է, դա նաև դյուրընթեռնելի է դարձնում ձեր գրածը, արագ ընկալելի և հասկանալի:
  2. Առանձին նամակներով մի խնդրեք ձեր ընկերներին որևէ մեկի օգտին քվեարկել կամ որևէ մեկի «պատին» մեկնաբանություն գրել: Կոչը թողեք ձեր պատին, և ցանկացողներն իրենք կհետևեն ձեզ:
  3. Ձեր առողջական ու անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելիս հիշե՛ք, որ ձեր բոլոր ընկերները տեսնելու են դա: Նկատի ունեցեք, որ որոշ ցանցերում դրանց տեսանելիությունը սահմանափակելու հնարավորություն կա:
  4. Պատահական խմբերում մարդկանց մի՛ ընդգրկեք, եթե համոզված չեք, որ այն նրան կհետաքրքրի: Փոքր-ինչ կասկածելու դեպքում ավելի լավ է հրաժարվել այդ մտքից:
  5. Եթե որևէ տեղեկություն եք ուզում տարածել, որևէ հղում տեղադրել, դա մի՛ արեք ամեն պատահած խմբում և մարդկանց «պատերին»: Չափից ավելի կրկնվող հղումները կարող են հակագովազդ դառնալ:
  6. Ինքներդ ձեր գրածը մի՛ «լայքեք» (հավանել):
  7. Եթե պարապ եք, չի նշանակում, որ բոլոր «օնլայն» մարդիկ ձեր օրի են: Շատերը սոցցանցերն օգտագործում են աշխատանքի համար:
  8. Մեկնաբանություններ գրելիս մի՛ վիրավորեք նրանց, ում կարծիքին համամիտ չեք, զգույշ եղեք մարդկանց հետ, ում չեք ճանաչում, չէ՞ որ չգիտեք նրանց տարիքը, դիրքը, խառնվածքը և այլն:
  9. Լուսանկարներ տեղադրելիս և ուրիշներին նշելիս մի պահ մտածեք` արդյոք նրանք ուզո±ւմ են, որ իրենց լուսանկարները հրապարակեք:
  10. Գովազդային նկարներում մի՛ նշեք մարդկանց, քանի որ շատերին դա տհաճ է, հատկապես լավ մտածեք պաթետիկ ու տոնական բնույթի նկարների վրա նշելուց առաջ:
  11. Ձեր ընկերներին տարբեր խաղեր մի՛ ուղարկեք, նրանք էլ դրանք կարող են գտնել, եթե խաղալու ցանկություն ունեն:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Էթիկայի կանոններ սոցիալական ցանցերից օգտվողների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s