Իսկ եթե անվասայլակով տեղաշարժվող պատգամավոր ունենայի՞ք…

Մարտի 1-ին մի խումբ դպրոցականներ հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում: Նրանք ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ անդամներն էին էին:

Հանդիպումը կազմակերպվել էր ԱԺ «Բաց դաս», ինչպես նաև  «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Եվրամիության կողմից ֆինանսավորվող  «Իմ մասին» երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրերի շրջանակում

:

Տավուշի  մարզի  և Երևանի  շուրջ երեսուն ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներին, ինչպես նաև մյուս աշակերտների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

ԱԺ նախագահը կարևորեց նման  հանդիպումները` նշելով, որ դրանք երկկողմանի շահավետ կարող են լինել
. աշակերտները իրենց հարցերն են ուղղում և ծանոթանում Ազգային ժողովին, իսկ պատգամանվորներն էլ հնարավորություն ունենում շփվել երիտասարդների հետ` իրենց համար լսելի դարձնելով նրանց կարծիքները և մտահոգությունները:

Երկար ժամանակ ձևավորված «ավանդույթը», համաձայն որի, ավելի համարձակ գտնվելով` աղջիկներն են սկսում հարց ու պատասխանը, այս հանդիպմանը խախտվեց: Իսկ «խախտողի»`62 դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Արմեն Միրաքյանի հարցը հետևյալն էր.

  — Անվսայլակով տեղաշարժվող հաշմանամություն ունեցող մարդկանց համար կոնկրետ Ազգային ժողով հասնելը շատ դժվար էԻնչու՞ համապատասխան պայամաններ ստեղծված չեն նրանց համար: Եվ եթե ունենայիք անվասայլակով տեղաշարժվող պատգամավոր, ինչպե՞ս վերջինս կկարողանար ամեն առավոտ գալ աշխատանքի:

Իսկ ԱԺ նախագահն այս հարցին ի պատասխան ասաց.

Աշակերտը հետևում է, թե ինչպես են աշխատում պատգամավորները...

— Յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ ես սովորաբար ասում եմ, որ կլինեն հարցեր, որոնց պատասխանը չեմ ունենա կամ պատասխանը թերի կինի: Երևի սա այդ հարցերից մեկն է:

Այնուհետև ցավով հավելեց, որ բոլոր մասնավորապես պետական կառավարման մարմիններում պետք է հնարավորություններ լինեին, որոնք սակայն չկան:

Մենք շատ հեռու ենք այն ամենից, ինչն արևմտյան հասարակությունը կարող է ստեղծել: Եվ միակ բանը, որ կարող եմ անել, ուղղակի ներողություն խնդրելն է այն բանի համար, որ մենք չենք կարողացել ու հավանաբար մոտ ապագայում չենք կարող բոլոր այդ խնդիրները վերացնել,- հարցի պատասխանը եզրափակեց Սամվել Նիկոյանը:

Իսկ Արմենի այս հարցը պատահական չէր: Ազգային ժողովի շենք մտնելիս հյուրընկալվող երեխաներից Տավուշի մարզի Կողբ գյուղի 1-ին դպրոցի աշակերտ Գարիկ Ջիլավյանը, որը տեղաշարժվում է անվասայլակով, մեծ դժվարությունների հանդիպեց: Բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Գարիկը մի քանի մարդկանց օգնությամբ միայն մտնի Ազգային ժողովի շենք, քանի որ ոչ մի հարմարություն ստեղծված չէր: Աստիճանները բարձր էին ու անհարմար, իսկ թեքահարթակների բացակայության մասին էլ չենք խոսում: Իսկ եթե կա կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, ապա ինչու՞ է այսպիսով ոտնահարվում նրանց տեղաշարժվելու իրավունքը….

Ինքը` Գարիկը նույնպես իր հարցերն ուներ ԱԺ նախագահին.

Հույս ունեմ, որ ձեր  տեսադաշտից դուրս չեն մնա նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդրանքները: Ես անվասայլակով չեմ կարողանում նորմալ դպրոց հաճախել անբարեկարգ գյուղական ճանապարհների պատճառով և խնդրում եմ, որ դպրոց տանող ճանապարհների գոնե մի մասը ասֆալտապատվի: Ճիշտ է խնդրանքս կապված է ֆինանասական միջողների հետ, բայց դա ինձ համար կարևոր հարց է:

Գարիկը հավելեց նաև, որ ճանապարհների անբարեկարգ վիճակի պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ուզում զրկված լինել համայնքային կյանքից, դպրոցի երկրորդ հարկից էլ, որտեղ անց են կացվում բոլոր միջոցառումները և որտեղ գտնվում է ինֆորմատիկայի կաբինետը, անմատչելիությանւ պատճառով օգտվել չեն կարողանում:

-Չգիտեմ ինչ պատասխանել,- մի փոքր լռելուց հետո ասաց Սամվել Նիկոյանն, այնուհետև ավելացրեց, որ «այո» ասելը քիչ  կլինի, իսկ  «կբարեկագենք» ասելը` մի փոքր սուտ»:  Հարցը հետագայում բարձրացնելու և քննարկելու համար իր նոթատետրում նշեց Անահիտ Բախշյանը….

Ներկայում աշակերտները, իսկ տարիներ անց չի բացառվում գուցե Ազգային ժողովի ապագա պատգամանվորները շատ ու շատ հարցեր ունեին ԱԺ նախագահին` սկսած կրթության ոլորտից` ավագ դպրոցներ, կրթական սարքավորումների բացակայություն, մինչև սոցիալական հարցեր: Սակայն ժամանակի սղության պատճառով մեծամասնությունը չհասցրեց ուղղել իրենց հարցերը` թողնելով դրանք հաջորդ հանդիպմանը:

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s