Բանաստեղծի յուրաքանչյուր գիրքն իր պատմությունն է

«Նաիրիե գրատանը նշվեց միանգամից երկու գրքի`Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններե և Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնությունե  ժողովածուների ծննդյան օրը` շնորհանդես-վաճառքը: Միայն այդ օրը գրքերը վաճառվեցին ընդամենը 1000 դրամով: Գրքերը լույս է ընծայել  «Անտարեսե հրատարակչությունը` պետական աջակցությամբ:

Իրենց գրչակից ընկերներին ընթերցում ու շնորհավորում էին արձակագիրներ Գուրգեն Խանջյանը, Սուսաննա Հարությունյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, Սարգիս Հովսեփյանը, բանաստեղծներ Հուսիկ Արան, Հասմիկ Սիմոնյանը և այլոք:

Հակոբ Մովսես. բանաստեղծ.

— Երկու գրողներին էլ հետևում եմ, երկուսն էլ իմ սիրած բանաստեղծներից են: «Երիտասարդե տերմինը երկուսին էլ չի համապատասխանում. կան երիտասարդ բանաստեղծներ և բանաստեղծներ, իսկ նրանք մտնում են այն բանաստեղծների մեջ, որոնցով ես ուշի ուշով հետաքրքրվում եմ:  Ուրախ եմ, որ այսօրվա մի քիչ պաթոսային մշակութային մթնոլորտում գրականությանն ու պոեզիային լուրջ վերաբերվող մարդկանց հետ գործ ունեմ:

Կարեն Անտաշյան, գրող, «Գրանիշե գրական ակումբի հիմնադիր.

— Շնորհանդեսը կարծես բերքահավաք լինի: Մի քանի տարի առաջ մենք գուցե երազեինք, որ այսքան մարդ նման խանդավառությամբ կգար շնորհանդեսի: Այս փոքր ծիսակատարության մեջ մեծ խորհուրդ կա:

Հուսիկ Արա, բանաստեղծ.

— Իմ գրչընկերներին ծանոթ եմ գրական մամուլից, հատկապես գնահատում եմ նրանց պատկերային մտածողությունը: Երկուսն էլ այսօր գրական բեռը վերցրել են իրենց ուսերին և տանելու են պատվով:

Շնորհանդեսի ժամանակ ոչ միայն իրենց` բանաստեղծներն էին մակագրում  գրքերին, այլև հենց ընթեցողները: Ընթացքում գրքերի վրա ընթերցողները թողնում էին իրենց բարեմաղթանքները, կարծիքները, իսկ շնորհանդեսի ավարտին, իրականացվեց բուն ծեսը և գրքերը ցողվեցին գինով:

This slideshow requires JavaScript.

 Լիա Սայադյան 

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s