Երբ նորից դպրոց գնամ` շատ լավ եմ սովորելու

Արտյոմ Սերոբյան. լուսանկարը` Մուշեղ Հովսեփյանի

Արտյոմ Սերոբյան. լուսանկարը` Մուշեղ Հովսեփյանի

15-ամյա Արտյոմ Սերոբյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղից է: Նա հենաշարժական խնդիրներ ունի: Մինչև 4-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, որից հետո դպրոցի տնօրինությունը նրա կրթությունը դպրոցում դարձրել է անհնարին, դասարանը տեղափոխելով երրորդ հարկ:

Ծնողները ստիպված էին երեխային տեղափոխել հենաշարժական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց, որը գտնվում է Երևանում: Գյուղից Երևան ամեն օր գնալու դժվարությունները պատճառ դարձան, որ Արտյոմը դուրս մնա կրթությունից: Այժմ նա տանն է և չի օգտվում կրթության իր իրավունքից:

Այս պատմությանը երկու շաբաթ առաջ անդրադարձել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Արձագանքելով հաղորդմանը և գնալով պատմության հետքերով` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքը» ձեռնամուխ եղավ երեխայի կրթության իրավունքի պաշտպանությանը:

Իսկ մենք որոշեցինք ավելի մոտիկից ծանոթանալ Արտյոմի հետ:

-Ամեն օր հանդիպում եմ ընկերներիս, նրանք գալիս են` խաղում ենք, զրուցում ու երբեմն էլ չարաճճիություններ անում: Աղջիկ ընկերներ էլ շատ ունեմ, նրանց մեջ շատ եմ կարևորում հատկապես գեղեցկությունը: Սոց. ցանցերում էլ, երբ ծանոթանում եմ աղջիկների հետ,առաջինը գեղեցկությունն եմ նկատում, իսկ շփման ընթացքը կախված է զրույցներից, եթե հաճելի է` շարունակում եմ շփվել,- պատմում է նա:

14-ամյա Հակոբ Աթանեսյանը, ով նույնպես սովորել է Արտյոմի հետ նույն դասարանում և մինչև այժմ էլ շփվում է նրա հետ

Արտյոմը բացառիկ լավատես է, ապագայի հանդեպ վստահությամբ լցված և ընկերասեր: Ասում է, որ բոլորի հետ կարող է ընկերանալ, առանց նրանց մեջ որևէ բան փոխելու ցանկության: Նրա համար բոլորը հավասար են, ու այս մեծ աշխարհում էլ ինքը ոչինչ չի ուզում փոխել:

Ապագա մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել, բայց հստակ գիտի` ուզում է անպայման հայր դառնալ, շատ է սիրում երեխաներին: Արտյոմը թեև բոլոր տոներն էլ սիրում է, բայց մեծ անհամբերությամբ է սպասում իր ծննդյան տոնին, որ շատ նվերներ ստանա: «Լավ կլիներ, եթե ինձ մոտոցիկլետ նվիրեին» — ասում է նա:

— Ազատ ժամանակ համակարգչով եմ խաղում, հեռուստացույց դիտում կամ էլ նկարում եմ: Հատկապես տներ եմ սիրում նկարել: Սիրում եմ նաև մեր գյուղի բնությունը: Ամառն իմ ամենասիրելի եղանակն է, քանի որ հաճախ եմ ընկերներիս հետ զբոսնում իմ երեքակնանի հեծանիվով, որը ծնողներս են նվիրել:

Չնայած նրան, որ Արտյոմը շատ ամաչկոտ է, սակայն մեզ խոստվանեց, որ մի քանի տարի առաջ սիրահարված է եղել, բայց այդ աղջիկը չի ցանկացել, որ իրենք երկար շփվեն: Ասում է, որ եթե նորից ընկերուհի ունենա, հաճախ ծաղիկներ կնվիրի:

Արտյոմի սիրած գույնը կանաչն է, նրա համար այն գարնան ու նոր կյանքի խորհրդանիշն է: Սիրում է նաև խաղող ու նապաստակներին, բայց չգիտի թե ինչու…

Իսկ Արտյոմը շատ է ուզում վերադառնալ դպրոց ու շարունակել ուսումը.

— Ես սիրում էի բոլոր ուսուցիչներիս ու դասընկերներիս: Չսիրած առարկաներ էլ չունեմ ու երբ նորից դպրոց գնամ` շատ լավ եմ սովորելու:

Անի Պետրոսյան 

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Երբ նորից դպրոց գնամ` շատ լավ եմ սովորելու

  1. Ծանուցում՝ Inclusion.am

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s