Լուսանկարների մրցույթ մամուլի ազատության թեմայով

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով։

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը

:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաեւ մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ եւ այլք։

Ինչպես դիմել

Դիմողներին խնդրում ենք մարտի 6-ից մինչ ապրիլի 16–ը, ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետեւյալը.

  1. Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար, որոնք կցանկանայիք ցուցադրել (նվազագույն չափսը՝ 3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները և ծաղրանկարները կարող եք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային

տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի

ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ:

Լուսանկարները եւ ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկետն է  ապրիլի 16-ը, ժամը 16:00։

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 010 52 17 75 #427 կամ 099 40 08 40, 091 43 51 36 հեախոսահամարներով։

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s