Դարցի 5-րդ մրցաշարն այս անգամ ուսանողների հետ

Դարցի մրցաշար

Մասնակիցներն ակտիվորեն մրցում են

Արդեն 5-րդ անգամ մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ «No Problem» ժամանցի կենտրոնում կազմակերպվում է ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 5-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

 «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ 2010 թ.-ից իրականացնում է «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագիրը, որի շրջանակում էլ այս տարի դարցի մրցաշարին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի անդամների հետ մասնակցեցին նաև համալսարանի ուսանողները:  Ինչպես անցած, այնպես էլ այս տարի մրցաշարին մասնակցեց նաև երաժիշտ Արա Գևորգյանը:

Մրցաշարը նվիրված էր  մայրության և գեղեցկության տոնին և այն ևս մեկ առիթ էր խթանելու ապագա մանկավարժների  և հաշմանդամություն ունեցող անձանց շփումը:

Մինչ մրցույթի սկիզբը, մի փոքր տեղեկություն դարց խաղի մասին: Դարց խաղացել են դեռևս  հազարավոր տարիներ առաջ` թե թագավորները և թե հասարակ մարդիկ: Հին ժամանակներում, երբ մարդիկ դժգոհ են եղել իրենց թագավորներից, դարցի վահանակին էին ամրացրել նրանց դիմանկարները և ծակել դրանք:

մրցաշարի հաղթողները

Մրցաշարի հաղթողները

Ուսանողները, որոնց մեծամասնությունն առաջին անգամ էր մասնակցում դարցի մրցաշարին, շատ ոգևորված էին: Լիլիթ Մնացականյանը, ով նույնպես Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի է, պատմելով իր տպավորություններից, ասաց.

«Առաջին անգամ էի մասնկացում դարցի մրցաշարին: Մեծ բավականություն ստացանք: Շատ եմ կարևորում նման հանդիպումները, մրցաշարերը, որ հնարավորթություն են տալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց և’ հաճելի ժամանակ անցկացնելու, և’ ծանոթանալու ու շփվելու միմյանց հետ»:

32 մասնակիցների պայքարը թեժ էր, ակտիվ ու համառ: Իսկ այդ թեժ պայքարից հաղթող դուրս եկավ Էմմա Առաքելյանը Հատուկ կրթության ֆակուլտետից, երկրորդ տեղը զբաղեցրեց Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Գալոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արթուր Կարոյանը`«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբից:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s