Դեղին գծեր թույլ տեսնող մարդկանց համար

Արդեն մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանի մուտքը սովորականից տարբերվում է աստիճաններին արված դեղին գծերով: Դրանք հատուկ նշանակություն ունեն:

Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներն իրականացրեցին «Դեղին գծերի ներկման» նախաձեռնությունը  թույլ տեսնող մարդկանց համար: Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնության հեղինակները Տիֆլոմանկավարժության բաժնի ուսանողներն են, ովքեր պետք է աշխատեն տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ում համար դեղին գծերն ուղղորդող և տարածության մեջ կողմնորոշող նշանակություն ունեն:

Ինչպես նշում է նախաձնողներից Տաթև Հովհաննիսյանը, նախաձեռնությանը մասնակցել են ոչ միայն ուսանողները, այլ նաև համալսարանի դասախոսները, մասնավորապես Հատուկ կրթության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ազարյանը, նույն ֆակուլտետի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարինե Մարությանը:

«Նախ և առաջ ցանկանում ենք հասարակությանը մեկ անգամ ևս ասել, որ թույլ տեսնող մարդիկ նույնպես հասարակության լիիրավ անդամ են, կարող են սովորել բուհերում: Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Յուրաքանչյուր շաբաթ օր պետք է ներկենք աստիճանները` մինչև 9-րդ հարկ», -ասում է Տաթևը:

Այժմ ներկված են միայն համալսարանի մուտքի առաջին և վերջին աստիճանները, իսկ դրանց դիմաց փակցված է «Դեղին գծեր թույլ տեսնողների համար» տեղեկատվական ցուցանակը:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s