Ինչպե՞ս պատրաստվել քննություններին

Շատ ու շատ ուսանողների համար միակ մտահոգությունը այս շրջանում հետևյալն է. «Ինչպե՞ս լավ հանձնել քննությունները»: Իսկ քննությունները լավ հանձնլու համար պետք է նախ և առաջ լավ նախապատրաստվել ու պարապել: Յուրաքանչյուրն ունի քննություններին պատրաստվելու իր միջոցները` հուշաթերթիկ` (հայտնի «շպո»), ամբողջ նյութի սերտում (շատերի ընկեր «զուբրիտ»-ը) կամ էլ ամենավստահելի ձևը` սովորելը:
Սակայն, այնուամենայնիվ, շատերին կարող է հետաքրքրել` ինչպե՞ս ճիշտ պատրաստվել քննություններին: Հարցն անպատասխան չթողնելու համար` փորձենք մեր խորհուրդներով օգնել: Եվ այսպես.

Երբեք մի վախեցեք քննությունից կամ մի ատեք այն: Վստահ եղեք: Որոշ ուսանողներ շատ լավ են սովորում, բայց այնուամենայնիվ շատ են վախենում քննություններից, ինչի պատճառով էլ քննության ժամանակ շփոթվում են և չեն կարողանում ցանկալի բարձր գնահատականը ստանալ: Ուրեմն, թողեք ձեր բոլոր վախերը ու «ազատեք» ձեր ուղեղը նախքան քննությանը նախապատրաստվելը: Դուք պետք է
նախ և առաջ վստահ լինեք ու հավաք ձեր ուժերին: Սա է ձեր հաջողության ամենահզոր գրավականը:

Լավ ժամատախտակ պատրաստեք: Պատրաստեք ձեր քննությունների ժամատախտակը, որը կընդգրկի այն բոլոր առարկաները, որոնցից պետք է հանձնեք քննություն: Դրանք դասավորեք ըստ կարևորության և բարդության: Օրինակ, դժվար առարկաներին ավելի շատ ժամանակ կարող է տրվել, քան հեշտերին, սակայն միաժամանակ մի մոռացեք հանգստին հատկացվող ժամերի մասին, քանի որ պարապելու ընթացքում հանգստանալաը կարևոր ու պարտադիր պայման է: Եվ այսպես ձեր ժամատախտակում հերթականությամբ դասավորեք առարկաներն ըստ կարևորության և ձեր հանգստի համար նախատեսվող ժամերը տեղավորեք դրանք միջակայքում:

Ընտրեք սովորելու համար հարմար միջավայր: Այն վայրը, միջավայրը, որտեղ ուզում եք պարապել, շատ կարևոր է: Կարող է որևէ մեկը լավ պարապել հեռուստացույց դիտելիս: Դրա համար ընտրեք այն վայրը, որտեղ դուք ձեզ հարմարավետ ու լավ եք զգում, այսինքն` այնպիսի մի տեղ, որտեղ դուք հանգիստ եք զգում և կարող եք կենտրոնցանել ուշադրությունը ձեր դասերի վրա: Հեռու դրեք մնացած բոլոր գրքերը ձեր տեսադաշտից: Եվ ամենակարևորն այն է, որ լավ կլինի, որ սկսեք սովորել վաղ առավոտվանից, երբ շուրջը լռություն կլինի և կկարողանաք ավելի հեշտ կենտրոնանալ: Եվ մի բան էլ. հոգեբաններն ասում են, որ լավ սովորելու գաղտնիքն այն է, որ դասերը սովորելիս պետք է դեմքով դեպի արևելք կամ հյուսիս-արևելք նստել: Սա ձեզ մեծ քանակությամբ դրական էներգիա կտա և ձեր գնահատականները միանաշանակ կբարձրանան:

Ուղիղ նստեք: Սովորելիս շատ կարևոր է նստելու դիրքը: Երբեք մահճակալին կամ բազմոցին պառկած մի պարապեք: Դրա փոխարեն ուղիղ նստեք և ձեր ողնաշարն ուղիղ դիրքում պահեք, ինչպես նաև աշխատեք ոտքերը գետնից մի փոքր բարձր պահել, քանի որ բժիշկներն ասում են, որ ոտքերը երկար ժամանակ գետնին դրած նստելը անքնության պատճառ կարող է դառնալ:
Սովորելիս նշումներ կատարեք: Սա շատ կարևոր կետ է: Քննությանը նախապատրաստվելիս, փոքրիկ, ոչ նկարագրական նշումներ կատարեք, շատ հակիրճ կարող եք կազմել ձեր նյութի պլանը, որը կօգնի այն ավելի հեշտ մտապահել: Կատարյալ նշումը պետք է պարունակի թվեր, բանաձևեր և մի քանի այլ կարևոր կետեր:

Լավ քնեք և լավ սնվեք: Նախքան քննություն դուք պետք է շատ լավ քնեք: Քնի օպտիմալ ժամանակահատվածը կազմում է 6 ժամ: Հատկապես քննությանը նախորդող գիշերը պետք է ավելի շուտ գնաք քնելու, քնեք ամենքիչը 6 ժամ, բայց ոչ ավելի քան 8 ժամ: Սնունդը նույնպես շատ կարևոր է: Կան ուսանողներ, որ քննությունից առաջ ընդանրապես ոչինչ չեն ուտում, մյուսներն էլ, ինչպես իրենք են ասում, նյարդայնությունից ավելի շատ են ուտում: Իրականում սնունդը պետք է շատ չափովոր լինի, որպեսզի հակառակ ազդեցություն չունենա:
Կա սնունդ, որ օրագարգից պետք է հանել այդ ժամանակ, իսկ մեկ այլ սննդամթերք, ընդհակառակը` ներառել: Եվ մի մոռացեք քնելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել, ինչը մեծ նշանակություն ունի ձեր ուղեղի բջիջներն արթուն պահելու համար:

Աշխատեք վաղ լինել քննասենյակում և ընտելանալ տարածքին: Իրականում շատ կարևոր է քննասենյակ ներկայանալ ավելի վաղ` քննությունից թեկուզ 10-15 րոպե առաջ: Սա ձեզ կօգնի հարմարվել տարածքին, տեղավորվել ու կենտրոնանալ ձեր քննության վրա:


Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s